Последние новости

ՀՀ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԲԽԵԼ Է ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ

Բացի ՌԴ-ի հետ առճակատումից՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններում «աննախադեպ» ոչինչ չկա

ԵՄ-ի «եզակի», «պատմական» առաջարկը, «Եվրամիության բաց դռները» և ընթացիկ քաղաքականության այլ «աննախադեպ» (Փաշինյանի սիրելի բառը) երևույթները կարող են տպավորություն գործել հայ հասարակության միայն ամենաանփորձ շերտերի վրա։ Իրականում «աննախադեպ» ոչինչ չկա նրանում, որ արևմտյան կոալիցիան օգտագործում է մեր երկիրը որպես ՌԴ-ի դեմ ուղղված գործիք։ Նախադեպը հայտնի է Վրաստանի և Ուկրաինայի օրինակով։ Խոսակցություններն այն մասին, որ ՀՀ-ն կարող է դիմել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, նույնն են, ինչ 2017-ին՝ Սերժ Սարգսյանի օրոք։ Տարբերությունը լոկ այն է, որ այն ժամանակ չկար ռազմական դիմակայությունն Ուկրաինայում, և գլխավորը՝ ինտեգրումն ընթանում էր փոխլրացման բազմավեկտոր արտաքին քաղաքականության սկզբունքով։

Եթե նայենք 2017թ.նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական գործընկերության համաժողովից առաջ ԶԼՄ-ների հրապարակումներին, ապա անմիջական զուգահեռներ կառաջանան ներկա պահի հետ։ Համաժողովի ընթացքում, հիշեցնեմ, նախատեսվում էր ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրում Եվրասիական տնտեսական գործընկերության անդամ Հայաստանի և ԵՄ-ի միջև։ Խոսվում էր նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի փորձի, հայկական օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտության մասին և այլն:

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման ճանապարհին աննախադեպ էր 1999թ. ուժի մեջ մտած համաձայնագիրը ԵՄ երկրների և ՀՀ-ի միջև գործընկերության և համագործակցության մասին, բայց ո՞վ է այսօր հիշում դա... Քչերն են հիշում նաև, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ՀՀ-ն իսկապես աննախադեպ կերպով ամրապնդեց իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ 2003թվականին պայմանագիր ստորագրելով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի այցի շուրջ բնրձրացած քարոզչական աղմուկը համատարած խաղ է հայ հասարակության կարճ հիշողության վրա: Տարածաշրջան կատարած նրա այցը ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման ուղղությամբ ոչ մի «աննախադեպ» քայլ չի նախատեսում։ Աննախադեպ քայլեր արվել են երկրորդ և երրորդ նախագահների օրոք, երբ ՀԱՊԿ անդամ Հայաստանը 2004-ին իր դեսպանին նշանակեց ՆԱՏՕ-ի առաքելությունում: 2005-ի դեկտեմբերի 16-ին Հյուսիսատլանտյան դաշինքը հաստատեց իսկապես աննախադեպ մի փաստաթուղթ՝ «Հայաստանի գործընկերության գործողությունների անհատական ծրագիր» անվանումով: Ծրագրի գործնական իրականացումը սկսվեց 2006թ. հունվարից, իսկ հունիսի 16-ին ՀՀ ներկայացուցչին հանձնվեց ԳԳԱԾ-ի ներկայացուցչական օրինակը: Փաստաթուղթն անդրադառնում էր համագործակցության բոլոր ոլորտներին և որակապես նոր մակարդակի բարձրացնում ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները՝ առանց ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ առճակատման:

Եվրախորհրդարանի բանաձևը, որը զուտ խորհրդակցական բնույթ ունի, ԵՄ անդամի թեկնածուի ՀՀ կարգավիճակի վերաբերյալ հանրային քննարկումը, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության նկատմամբ ՌԴ-ի արձագանքի մասին կանխատեսումները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը և ռեժիմի կողմից պարտադրված օրակարգի մյուս կետերը հետապնդում են մեկ նպատակ։ Դրանք կոչված են շեղելու քաղաքականացված հանրության ուշադրությունը տարածքային զիջումներից և ստեղծելու քարոզչական որոշակի խորապատկեր, որպեսզի այդ հանրությանը համոզեն, թե տարածքների հանձնումը կփոխհատուցվի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ՀՀ անդամակցումով։

Ճիշտ ժամանակն է անդրադառնալ անձերին, որպեսզի հիշեցնենք հայ հանրությանը, թե որ ուժերն ու գործիչներն են ստանձնել այսպես կոչված եվրոպական վեկտորի լոբբիստների դերը: Այդ ուժերի ղեկավարները համատեղ արձագանքեցին Եվրախորհրդարանի հայտարարությանը, որը, կրկնեմ, խորհրդակցական բնույթի պատճառով չի ենթադրում իրական գործողություններ, օրինակ՝ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում։

Դեռևս 2021թ.հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի մասնակցությամբ ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիայի ձևավորման փուլում մենք զգուշացրել ենք, որ Փաշինյանն արևմտամետ դաշինք է ստեղծում։ Այդպես էլ ստացվեց։ Ոչ ֆորմալ կոալիցիան անմիջապես ստանձնեց ռուսատյաց գծի ուղետարի դերը։ Այս գաճաճ ուժերին Փաշինյանը ներկայացնում է արևմտյան կառույցներին իբրև արտախորհրդարանական ընդդիմություն, որը մշտապես կապի մեջ է իր հետ։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից Եռակողմ հայտարարության ստորագրումից հաշված օրեր առաջ «Եվրոպական կուսակցության» առաջնորդ Տիգրան Խզմալյանը հայտարարեց, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է միջազգային օրակարգ մտնի այնպես, ինչպես մտավ Սյունիքի հարցը, և «հայկական կողմը ստացավ Սյունիքի անձեռնմխելիության միջազգային երաշխիքներ»։ Իրականում ոչ մի երաշխիք չի եղել և չկա։ Այսօր այդ գործիչը հանդես է գալիս ՌԴ-ի հետ առճակատման հաշվին ԵՄ-ին ինտեգրվելու օգտին։ Ո՞ւր են Սյունիքի անձեռնմխելիությունն ու դրա երաշխավորները, երբ Անկարայից ուղիղ տեքստով ի լուր աշխարհի հայտարարություն է հնչում, թե թուրքական աշխարհի ապագան կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ։

Իսկ բացի այդ, Խզմալյանը 2020-ի նոյեմբերին հայտարարեց. «Կարող եմ հավաստել, որ ոչ մի էական զիջում Հայաստանը չի արել և չի անելու: Որևէ փաստաթուղթ, որը հարցականի տակ կդնի Սյունիքն ու Մեղրիով միջանցքը, չի ստորագրվելու։ Արցախի հարցում մենք շուտով դրական շարժեր կտեսնենք։ Հարցը կընդգրկվի միջազգային օրակարգում»։ Եռակողմ հայտարարության ստորագրումից 2 տարի անց Փաշինյանը 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում. փաստորեն, այդ տեսքն ուներ Արցախի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգում ընդգրկելու Խզմալյանի կանխատեսումների իրականացումը…

«Նախահեղափոխական» անցյալում Խզմալյանը վատ հարաբերություններում չէր իշխող շրջանակների հետ, իսկ նրա կինը ՀՀԿ անդամ էր։ Այսօր նա պահպանում է նույն ուղեգիծը, թեև քաղաքական գործիչ նրանից չստացվեց՝ ճիշտ այնպես, ինչպեսև ռեժիսոր։ Փոխարենը իր հայտարարություններով Խզմալյանը եղբոր՝ Արայի համար ապահովեց նախ փոխնախարարի աթոռը, իսկ այժմ՝ Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ Թեպետ, երկար կանգ առնել այդ անձնավորության վրա իմաստ չունի, քանզի ՌԴ դեսպանատան առջև «Եվրոպական կուսակցության» ակցիաները պարբերաբար հավաքում են ոչ ավելի, քան 2 տասնյակ մարդ։ Անցնենք մեկ այլ կերպարի, ավելի ճիշտ՝ կերպարների։

Եթե հանրային տիրույթում գումարենք «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի և նրա տեղակալ Հայկ Սուքիասյանի ռուսատյաց արտահայտությունները, ապա կհավաքվի Սահմանադրության մի շարք հոդվածների նկատմամբ ոտնձգությունների մի ամբողջ փունջ։ Խտրականության արգելման մասին 29-րդ հոդվածի, անձնական ազատության մասին 27-րդ հոդվածի, քաղաքացիների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի մասին 25-րդ հոդվածի և այլն: Շիրինյանին մեր հրապարակումներում մեջբերել ենք բազմիցս, հիշեցնեմ ռուսալեզու դասավանդումն արգելելու նրա կոչը, ուստի այսօր մեջբերենք նրա տեղակալի ասածները։ Բառացիորեն օրերս, բնութագրելով ռուսախոս հայերին, Սուքիասյանն իշխանական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարեց. «Դրանք ոչ հայկական մտածողություն ունեցող հայեր են»։

Համատեքստից հետևում էր, թե ռուսախոս հայերը հայ ժողովրդի թշնամիներն են։ Քրիստոնեա-դեմոկրատները զբաղված են ներազգային պառակտման հրահրումով։ Դրա նախադեպը Ուկրաինայում էր, որտեղ ռուսախոս ուկրաինացիներին ցույց էին տալիս ճանապարհը. «Ճամպրուկ, կայարան, Ռուսաստան»։

Իր արտահայտություններում շատ ավելի շրջահայաց է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը, որը մինչև Փաշինյանի կողմից իշխանության զավթումը բանտ է նստել բանակային ծառայությունից խուսափելու համար։ Ընդ որում դասալիքը ստել է, թե եկեղեցական կարգ և երկու երեխա ունի։ Երբ խաբեությունը բացահայտվել է, նա ողջ մեղքը բարդել է սեփական մոր վրա։ Ազատ արձակվելուց հետո Բաբաջանյանը հիմնեց «Ժամանակ» թերթը, որի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ յուրաքանչյուր համարում ցեխ էին շպրտում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա: Բաբաջանյանը նրան համարում էր իր բանտարկության նախաձեռնող։

Բաբաջանյանի արտահայտությունների մեղմությունը փոխհատուցում է նրա տեղակալ Ռուբեն Մեհրաբյանը, որի վերջին արտահայտությունները Ռուսաստանի հասցեին չեն դիմանում քննադատության՝ բառապաշարի ընտրության տեսանկյունից. քաղաքական գործիչներն այդպես չեն խոսում:

Վարչապետի պաշտոնում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենիչը առավելագույն ջանքեր գործադրեց Մոսկվայի աջակցությունը ստանալու համար: Չհաջողվեց, ուստի 6 ամիս անց նրան պաշտոնանկ արեցին։ Մարտի 14-ին սույն պարոնը հանդես եկավ օրախնդիր հայտարարությամբ՝ «մանկան թոթովանք» ժանրով։ «Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու ՌԴ-ի ու Ադրբեջանի համար, հակառակ պարագայում իրենք ասում են՝ հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն՝ հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա»,- հայտարարեց նա։ Նման դեպքերում երրորդ նախագահը հարցնում էր. «Իրո՞ք»։

Ահա այսպիսին է նրանց համառոտ ցանկը, ովքեր այսօր լոբբինգավորում են ՀՀ-ի ինտեգրումը ԵՄ-ին՝ ՌԴ-ի հետ առճակատման հաշվին։ Խոսքը գաճաճ ուժերի առաջնորդների մասին է, որոնք չեն վայելում ժողովրդի վստահությունը, փոխարենը վայելում են Փաշինյանի աջակցությունը, կանոնավորապես հանդիպում նրա հետ և կեցվածք ընդունում իշխանության հեռուստաալիքներում՝ առաջադեմ գաղափարների կրողների կերպարանքով։ Հակառակ բևեռում պրոֆեսիոնալ դիվանագետներն են, բազմահազարանոց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ներկայացուցիչները, հեղինակավոր վերլուծաբանները, որոնք խոսում են արևմտյան կոալիցիային հաճոյանալու համար ՌԴ-ի հետ առճակատման գնալու անթույլատրելիության մասին։ Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն փաստը, որ ռուսատյաց գրոհները մատուցվում են ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման հաշվին ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը վերականգնելու մասին հայտարարությունների սոուսով։

Ինչպես հայտարարեց իշխանական հեռուստաալիքների հաճախակի հյուր, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը. «Մենք չենք փնտրում նոր տերեր, մենք ազատվում ենք ստրկությունից»։ Իրականում ստրկությունը բնավ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահները չեն, այլ 200 քառ. կմ բռնազավթված տարածքները... ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելը շատ ավելի հեշտ է, քան ադրբեջանցի զավթիչներին՝ մի քանի մարզերի տարածքից։ Ինչ վերաբերում է «ստրկությանը», ապա մինչև 2018-ին իշխանության զավթումը ոչ ոք Հայաստանին պայմաններ չէր թելադրում, ոչ ոք վերջնագրերի լեզվով չէր խոսում նրա նախագահների հետ։ Մոսկվան և Թեհրանը համակերպվում էին ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծի հետ, նույն կերպ էին վարվում արևմտյան գործընկերները։ Ստրկությունը սկսվեց Դուշանբեի վերելակում Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածություններից ու հանգեցրեց Արցախի կորստի և երբեմնի ինքնիշխան ու անկախ Հայաստանի տարածքի բռնազավթման

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВЛАСТНЫЙ ТЕЛЕКАНАЛ НАЗВАЛ КАТОЛИКОСА АГЕНТОМ ФСБ
      2024-04-29 10:59

      Совместный отказ Еревана и Баку от карт Генштаба РФ в деле делимитации носит вполне предсказуемый и закономерный характер. Ранее российская сторона неоднократно заявляла, что делимитация возможна только на основе этих карт, однако то, что сегодня осуществляется в Тавуше совместными усилиями Пашиняна и Алиева, не есть делимитация.

    • ОППОЗИЦИЯ ОБЯЗАНА ВОСПОЛЬЗОВАТЬСЯ ВЕСОМЫМ ШАНСОМ!
      2024-04-27 11:24

      История всегда повторяется в виде фарса: когда под Пашиняном закачался стул после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г., то он выступил с проектом экономического развития, на реализацию которого попросил у народа 6 месяцев. Потом о проекте все забыли. На днях, поняв, что под ним опять зашатался стул, Пашинян объявил, что он и ГД "положили на стол реальную карту Армении на  ближайшие десятилетия", дескать, сегодня решается не вопрос отдельных деревень, а вопрос будущих десятилетий.  Этот фарс  никак не повлиял на уличную борьбу, которая набирает обороты…

    • "ЖЕРТВОПРИНОШЕНИЕ" ВО ИМЯ ДЕМОКРАТИИ?
      2024-04-27 10:42

      Среди "избранных" монологов Пашиняна до последнего времени лидировало обращение к народу в FB о том, что он (Никол) владеет навыками верховного главнокомандующего, и пусть никто не  сомневается в этом.  Обращение  было озвучено сразу после начала 44-дневной войны. На 2-м месте был монолог о том, что "пришло время мести со стороны народа", озвученный сразу после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г. Пашинян заговорил о мести, как только пришло известие о жестоком избиении в то время спикера парламента Арарата Мирзояна.

    • МИТИНГ ПО СЛУЧАЮ ДНЯ ГРАЖДАНИНА НА 27 АПРЕЛЯ НЕ ЗАПЛАНИРОВАН!
      2024-04-26 10:17

      После того, как весной 2018 г. массы поддержали антиконституционный захват власти под вывеской "революции любви и согласия", Пашинян и его команда стали общаться с народом на языке дешевых манипуляций. Самый свежий образчик - насаждение тезиса, дескать, благодаря стараниям Пашиняна, в Тавуше азербайджанцам будут сданы не 4, а 2,5 деревни. Расчет сделан на то, что жители приграничного марза придут в неописуемый восторг, возрадуются и прославят Никола! Верхушка режима делает ставку на массовую деградацию…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ