ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԾԱՅՐԱՀԵՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՈՎ
Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով։ Բնակչության 90 տոկոսն առայժմ դա չի պատկերացնում։
Դիմադրության նոր ձևաչափեր են պետք։ Ազգային և պետական դիմադրություն կառուցող իշխանությունը և ինչ-որ առումով ընդդիմությունը չեն կարող լինել պատահականության, ժառանգականության կամ փող ունենալու սկզբունքով ձևավորված։ Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք։
1806 թվականին պատերազմող Անգլիայում վարչապետ Ուիլյամ Գրենվիլը նպատակ դրեց՝ ձևավորել հնարավոր ամենաուժեղ կառավարությունը՝ «բոլոր տաղանդների կառավարություն (The ministry of all the talents) ներառելով գրեթե բոլոր խմբավորումների առաջատար քաղաքական գործիչներին։ Բոլոր հակասությունները դրվեցին մի կողմ։ Թագավոր Ջորջ III-ի պատրաստակամությունը՝ մի կողմ թողնելու անցյալի թշնամությունը հանուն ազգային միասնության, շատերին խրախուսեց՝ միանալու կամ աջակցելու կառավարությանը: Հետագայում The ministry of all the talents-ի գաղափարը տարբեր ձևակերպումներով կիրառվեց տարբեր երկրներում՝ ծայրահեղ իրավիճակներում։
Այսօր Հայաստանը պետք է գնա նույն ճանապարհով, ուրիշ ելք այս պահին չկա։ Իշխանության մեկ հոգին ու նաև իշխանությունից դուրս որոշ մարդիկ խանգարում են դրան։ Մենք ունենք մի քանի տասնյակ, իրոք մեծ թվով, գրագետ-ունակ անհատների ցանկ, բայց չենք կարողանում ձևավորել գրագետ-ունակ ձևաչափ, որն այս պատմական, ծայրահեղ դժվար պահին կվերցնի պատասխանատվություն։ Անձնական ամբիցիաները, խանդը և նեղ շահերն այս պահին պետք է կտրուկ մոռանալ, քանի որ վատագույն զարգացումների պարագայում բոլորի շահերին և ամբիցիաներին, միևնույն է, փլուզում է սպասում, Արցախը վկա։
Մեր երկրին պետք է դեէսկալացիա՝ մեր սահմաններին և երկրի ներսում, մնացածն արկածախնդրություն է, իսկ դա հնարավոր է միայն այս տարբերակով։
Վահե Հովհաննիսյան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.