Последние новости

Փաստաբան․ Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարում ազատ արտահայտվելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են ազատ խոսք արտահայտելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 


«Խուլիգանության հոդված են մեջբերել, բայց այստեղ խոսքն այն մասին չէ, թե Նարեկ Սամսոնյանը ինչ-որ հայհոյանք է հնչեցրել փողոցում, ինչ-որ բան է արել։ Ոչ։ Ինչ է տեղի ունեցել՝ այն ժամանակ, երբ ՔՕ-ն ընդունվեց, այնտեղ տեղադրվեցին երկար գործողության ռումբեր տեղադրվեցին, որոնք այն ժամանակահատվածի համար էին, երբ այս իշխանությունները ռեպրեսիաների կարիք կունենան։ Ավելացված է եղել համացանցային խուլիգանության դրսևորումը»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ հավանաբար վերցրել են «Իմնեմնիմի» հաղորդաշարը, անունը դնում են խուլիգանություն և մարդկանց ձերբակալում են «Նարեկ Սամսոնյանին բռնել են ոչ թե մագնիտոֆոն գողանալու համար, բռնություն գործադրելու համար, այլ՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարը փակելու համար»։ Ընդ որում, այս ձերբակալությունը հաջորդել է Նարեկ Սամսոնյանի երկրորդ արդարացման ակտին։ Մելիքյանի խոսքով՝ սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին, սա քաղաքական ռեպրեսիա է։

«Փաստինֆո»

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ