Последние новости

ՄԱՐՏԻ 31-Ը՝ 6 ՏԱՐԻ ԱՆՑ…

2018 թվականի մարտի 31-ին Փաշինյանը համախոհների սակավաթիվ խմբով դուրս եկավ Գյումրիից և շարժվեց դեպի Երևան։ Ճանապարհին նրանց ժամանակավորապես միացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որն օրերս «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում սուր քննադատում էր Փաշինյանին՝ մոռանալով, թե ինչպես է անձամբ աջակցել օրինական իշխանության տապալման ճանապարհին նրա առաջին քայլերին։ Երթի ընթացքում ընկերախմբին միացավ մի անտեր շուն, որի անունը դրեցին Չալո։

2019 թվականի մարտի 31-ին 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանն ընդունեց կորոնավիրուսից մահացածների դիահերձումն արգելող օրենք: Այդ պահի դրությամբ խոսքն ընդամենը 3 զոհի մասին էր։ Օրենքը դարձավ համավարակի փուլում երկրում տիրող բաքոսատոնի մեկնակետը և արձակեց մաֆիայի ձեռքերը, որը, ըստ անթիվ վկայությունների, փող էր դիզում հայրենակիցների մահվան վրա:

2021թ. մարտի 31-ին վախճանվեց գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), որի անունը եղել և մնում է Շուշիի և ողջ Արցախի ազատագրման խորհրդանիշը: Ամսաթվերի այս համընկնումը պատահական չէ, ինչպես որ պատահական չէ այն, ինչ կատարվում է մեր երկրում Գյումրու գլխավոր հրապարակից Փաշինյանի առաջին քայլերից մինչև Երևանի գլխավոր հրապարակ, ուր «Իմ քայլը» շարժումը հասավ ապրիլի 13-ին։ Այդ առիթով տեղի ունեցավ սակավաթիվ հանրահավաք. ոչինչ չէր կանխագուշակում Սերժ Սարգսյանի հրաժարականը ուղիղ 10 օր անց…

2018թ. մարտի 31-ը «Իմ քայլը» շարժման և այն հանցագործությունների սկիզբն էր, որոնք բոլոր ժամանակներում կատարվել են և շարունակում են կատարվել «ժողովրդի անունից» և «հանուն ժողովրդի» գեղեցիկ կարգախոսների քողի ներքո։ Դա այն ամենի տոտալ ժխտման սկիզբն էր, ինչ ստեղծվել էր մինչև իշխանության հակասահմանադրական զավթումը, Հայաստանի Երրորդ Հանրապետության կործանման մեկնակետը, ինչը շարունակվում է արդեն 6 տարի, և վերջը չի երևում:

1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն Խորհրդի առաջին նիստն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» վերտառությամբ փաստաթուղթը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի կազմից ելքի համաժողովրդական հանրաքվեն։ Դեկտեմբերի 8-ին ստորագրվեցին Բելովեժյան համաձայնագրերը Խորհրդային Միության գործունեության դադարեցման մասին։ Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի անկախության օրակարգով։ Դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում Հայաստանը, նախկին ԽՍՀՄ 11 հանրապետությունների հետ մեկտեղ, ստորագրեց ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը:

1992թ. մարտի 2-ին ՀՀ-ն դարձավ ՄԱԿ-ի անդամ, մայիսի 8-ին հայկական ստորաբաժանումները ազատագրեցին Շուշին, նույն թվականի մայիսի 15-ին ՀՀ-ն ստորագրեց ՀԱՊԿ ստեղծման մասին փաստաթուղթը: Օգոստոսի 11-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը։ Փաստաթուղթը դատապարտում էր Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան և արգելում վարչակազմին աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։ Կարևորագույն իրադարձությունների ցանկը կարելի է շարունակել անվերջ։ Մինչև 2018 թվականը Հայաստանը եղել է համաշխարհային քաղաքականության գործոն, նրա հետ հաշվի են նստել, ներգրավել տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբի գործընթացներում…

6 տարի առաջ մարտի 31-ին ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող, թե ինչ պատուհասներ են գալու ժողովրդի գլխին. ասենք, շատերն այսօր էլ չեն գիտակցում մեր կորուստների իրական մասշտաբները։ 6 տարի առաջ գարնան առաջին ամսվա վերջին օրը սկիզբ դրեց իշխանության հակասահմանադրական զավթմանը և Բաքվի ու Անկարայի խամաճիկային ռեժիմի հաստատմանը։ Այդ օրվանից ի վեր իշխող վերնախավը սկսեց հրապարակավ ուրանալ այն ամենը, ինչ եղել էր Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ։

Ուրացումը սկսվեց Սասուն Միքայելյանի հայտարարությունից։ 2018թ.դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման փուլում Սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակիցը հայտարարեց, թե 2018թ. գարնան «հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան հայ ժողովրդի հաղթանակը Արցախյան ազատամարտում: Արցախից արձագանքեցին իսկույն ևեթ, ի պատասխան Փաշինյանը խորհուրդ տվեց պաշտոնական Ստեփանակերտին չմիջամտել Հայաստանի գործերին: Ապա հաջորդեցին նրա կնոջ հայտարարությունները Արցախի ազատագրման համար պայքարում երկու կողմերի զուր զոհերի, փամփուշտներից զարդեր ձուլելու նպատակահարմարության մասին և այլն՝ նույն ոգով։

Մարդիկ, որոնց արտաքին ուժերը Սորոսի հիմնադրամի միջոցով լվացված ալիևյան նավթադոլարներով բերեցին իշխանության, ձախողեցին հասունության առաջին իսկ քննությունը։ Փաշինյանը քարոզարշավ հայտարարեց Սահմանադրության մեջ մեն մի հատիկ փոփոխության հանրաքվեի համար՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին իր օրինական պաշտոնից զրկելու նպատակով։ «Սիրո և համերաշխության հեղափոխության» առաջնորդին ամեն կողմից գոչում էին կորոնավիրուսի չտարածման համար կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտության մասին, իսկ նա բազմահազարանոց հանրահավաքի ամբիոնից հայտարարեց. «Կորոնավիրուսներին պինցետով հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք»։ Տարիներ անց նա կասի, թե նման բան չի ասել...

Փաշինյանի դրածո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որին ժողովրդն անվանեց «Դոկտոր մահ», վերադարձավ Հարավային Կորեայից, որտեղ մոլեգնում էր համավարակը, և ասուլիսում հայտարարեց, թե կորոնավիրուսը վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքի համար։ Նա հրաժարվեց վարակի բացահայտման տեստ հանձնել և հայտարարեց, որ իր երեխաները վաղը դպրոց են գնալու: Հաջորդ օրը դպրոցները փակվեցին։ Թորոսյանը վաղուց արդեն պետք է կանգնած լիներ դատարանի առաջ՝ անփութության համար, որը սահմանակիցում է հանցագործության, քանզի մեծ թվով մարդկանց կյանք է խլել։ Զոհվածների ճշգրիտ թիվը պարզելն իշխող վերնախավի մեղքով անհնար է, քանզի ռեժիմը կանխավ հոգ տարավ Թորոսյանին պատասխանատվությունից ազատելու մասին՝ 2019 թվականի մարտի 31-ին ընդունելով վերոնշյալ օրենքը։

Այսօր կարելի է միայն կռահել, թե որ երկրներում են այլ անձանց անունով բացված բանկային հաշիվներում պահվում միլիոնավոր եվրոներն ու դոլարները, որոնք հայ ժողովրդին որպես օգնություն են ուղարկվել համաշխարհային աղետի դեմ պայքարելու համար: Քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է, Թորոսյանին պատասխանատվության չեն ենթարկի ո՛չ իր կնոջ բժշկական կենտրոնին միլիոններ հատկացնելու, ո՛չ էլ կորոնավիրուսի կանխարգելման յուրաժամանակ միջոցներ չձեռնարկելու համար։ Հայտնվելով բանտախցում՝ Թորոսյանը կարող է սկսել խոսել, և այդժամ շատ բան դուրս կգա ջրի երես, այդ թվում՝ օտարերկրյա բանկերի հասցեներն ու պահատուփերի համարները…

Արցախից, Անկախության հռչակագրից, հայ ժողովրդի պատմությունից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, Երրորդ Հանրապետության Սահմանադրությունից, Բերձորից, Սուսից և Աղավնոյից, Հաղթանակի գեներալներից, ազգային արժանապատվությունից հրաժարման 6 տարի. դիվախրախճանքը շարունակվում է:

Այսօր արդեն ակնհայտ է, որ Տավուշի 4 գյուղերն էլ կհանձնեն՝ սահմանազատման շրջանցումով։ Փաշինյանը դիմեց սիրելի սցենարին. դրանք հայտարարեց ադրբեջանական։ Այդ հանձնումով կփլուզվի ռազմավարական պաշտպանական գծերից վերջինը։ Հենց Տավուշում, որտեղ պաշտպանական գիծը կառուցվել է տասնամյակներ շարունակ, այդ թվում՝ գեներալներ Յուրի և Գրիգորի Խաչատուրովների, գեներալ Օնիկ Գասպարյանի և 3-րդ բանակային կորպուսի ջանքերով, ադրբեջանցիներին չի հաջողվել ոչ մի մետր առաջ շարժվել։ Այժմ հայկական ստորաբաժանումներին կհրամայեն հեռանալ 4 գյուղերից, ինչը կզրկի հայկական ԶՈՒ-ին դիրքային առավելությունից։ Կկրկնվի Կովսականից և Սանասարից հայկական ստորաբաժանումների դուրսբերման պատմությունը, որոնք Փաշինյանը անվանեց Զանգելան և Կուբաթլի։

Վերին Ոսկեպարի տարածքով է անցնում Հայաստանը Վրաստանին կապող միջպետական մայրուղին, ինչպես նաև գազատարը: Առաջիկայում դրանք կանցնեն Ադրբեջանին, ինչպես որ ժամանակին՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածը, որից հետո շրջանցիկ մայրուղու կառուցման անհրաժեշտություն առաջացավ։

Հայաստանին ահռելի ծախսեր են սպասվում հաղորդակցության նոր ուղիների կառուցման համար, անհրաժեշտ է ռեկորդային ժամկետներում իրականացնել կամրջի շինարարությունը Կիրանց-Աճարկուտ հատվածում, գազատարի մի մասը տեղափոխել հայկական տարածքի խորք, ինչպես նաև կառուցել 5 կմ ճանապարհահատված, իսկ արդյունքում, սահմանազատման շրջանցումով ստանալով 4 գյուղերը, Ալիևն անմիջապես կպահանջի իրեն տալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի շրջանի տարածքները նույն պայմաններով…

Հազարավոր մարդկային կյանքեր, Արցախի կորուստ, ՀՀ մի քանի մարզերի տարածքների բռնազավթում, 2022թ. սեպտեմբերի 13-ին հինգ ուղղություններով ներխուժման արդյունքում զավթված ռազմավարական բարձունքներ. սրանք ծանրագույն կորուստներ են, որոնք 2024թ. մարտի 31-ին հայ ժողովրդին հանգեցրին հետևյալ անմխիթար արդյունքին. «Արևմուտքն Էրդողանին նշանակել է Փաշինյանի ավագ գործընկեր։ Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանն անվտանգության համակարգ չունի, դրա համար էլ Ալիևն իրենն է հայտարարում հայկական ողջ տարածքը։ Բաքվին նոր ագրեսիայից հետ են պահում միայն խոսքերով։ Արևմուտքը չի կարողանում թուրքական օկուպացիայից ազատել Կիպրոսը, ինչից հետևում է, որ Արցախի իրադարձությունները Հայաստանի ապագայի մոդելն են»,- օրերս հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքերով, ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը և Արևմուտքի հետ հետևողական մտերմացումը մեր երկրի անվտանգության երաշխիքն էին նախկին ղեկավարների օրոք: Ներկայումս ժողովուրդը տեսնում է ստեղծված իրավիճակի բոլոր ռիսկերը, սակայն չի կարողանում պայքարի ելնել քաղաքական առաջնորդների բացակայության պատճառով։ Մեկ այլ պատճառ էլ, ըստ քաղաքագետի, այն փաստն է, որ «ներկայումս ՀՀ բոլոր բնական և ֆինանսական ռեսուրսները գտնվում են մի ենթախավի ձեռքում, որն իսպառ զուրկ է պետական և ազգային մտածողությունից»…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВЛАСТНЫЙ ТЕЛЕКАНАЛ НАЗВАЛ КАТОЛИКОСА АГЕНТОМ ФСБ!
      2024-04-29 10:59

      Совместный отказ Еревана и Баку от карт Генштаба РФ в деле делимитации носит вполне предсказуемый и закономерный характер. Ранее российская сторона неоднократно заявляла, что делимитация возможна только на основе этих карт, однако то, что сегодня осуществляется в Тавуше совместными усилиями Пашиняна и Алиева, не есть делимитация.

    • ОППОЗИЦИЯ ОБЯЗАНА ВОСПОЛЬЗОВАТЬСЯ ВЕСОМЫМ ШАНСОМ!
      2024-04-27 11:24

      История всегда повторяется в виде фарса: когда под Пашиняном закачался стул после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г., то он выступил с проектом экономического развития, на реализацию которого попросил у народа 6 месяцев. Потом о проекте все забыли. На днях, поняв, что под ним опять зашатался стул, Пашинян объявил, что он и ГД "положили на стол реальную карту Армении на  ближайшие десятилетия", дескать, сегодня решается не вопрос отдельных деревень, а вопрос будущих десятилетий.  Этот фарс  никак не повлиял на уличную борьбу, которая набирает обороты…

    • "ЖЕРТВОПРИНОШЕНИЕ" ВО ИМЯ ДЕМОКРАТИИ?
      2024-04-27 10:42

      Среди "избранных" монологов Пашиняна до последнего времени лидировало обращение к народу в FB о том, что он (Никол) владеет навыками верховного главнокомандующего, и пусть никто не  сомневается в этом.  Обращение  было озвучено сразу после начала 44-дневной войны. На 2-м месте был монолог о том, что "пришло время мести со стороны народа", озвученный сразу после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г. Пашинян заговорил о мести, как только пришло известие о жестоком избиении в то время спикера парламента Арарата Мирзояна.

    • МИТИНГ ПО СЛУЧАЮ ДНЯ ГРАЖДАНИНА НА 27 АПРЕЛЯ НЕ ЗАПЛАНИРОВАН!
      2024-04-26 10:17

      После того, как весной 2018 г. массы поддержали антиконституционный захват власти под вывеской "революции любви и согласия", Пашинян и его команда стали общаться с народом на языке дешевых манипуляций. Самый свежий образчик - насаждение тезиса, дескать, благодаря стараниям Пашиняна, в Тавуше азербайджанцам будут сданы не 4, а 2,5 деревни. Расчет сделан на то, что жители приграничного марза придут в неописуемый восторг, возрадуются и прославят Никола! Верхушка режима делает ставку на массовую деградацию…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ