Последние новости

ԻՆՉՈ՞Ւ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԴԱՀԻՃ ԱԼԻԵՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ «ՀԱՄԱՆԵՐՄԱՆ» ՄԱՍԻՆ

Մարտի 20-ին Եվրախորհրդարանում քննարկումներ տեղի ունեցան Ադրբեջանում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցով։ Կոնֆերանսում, բացի եվրապատգամավորներից, ներկա էին և ելույթ ունեցան հայ և միջազգային փորձագետներ, իրավապաշտպաններ ինչպես նաև Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄԻՑ ԻՆՉ-ՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՆԿԱԼԵԼ, իհարկե, չենք կարող։ Արժե առանձնահատուկ ընդգծել «Արևմտյան Եվրոպա-Հարավային Կովկաս։ Միջազգային համագործակցություն Մարդու իրավունքների ոլորտում» (IPHR) ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլիի ելույթը, որը շեշտադրեց այն, ինչի մասին բազմիցս շեփորել են փորձագետները. հայ ռազմագերիները ենթարկվում են աննախադեպ դաժան խոշտանգումների։

Եվ այնուամենայնիվ, կոնֆերանսը կարևոր էր առաջին հերթին միջազգային օրակարգում թեման պահպանելու ենթատեքստում։ Այն, ինչ չեն անում հայկական իշխանությունները, որոնք վաղուց խաչ են քաշել հայրենակիցների պաշտպանության վրա, նույնիսկ այն ճչացող փաստի հաշվառումով, որ ցեղասպանության և էթնիկ զտումների մեջ մեղավոր Ադրբեջանը գերության մեջ է պահում Արցախի նախկին և ներկայիս 8 առաջնորդների և պատրաստվում է դատել նրանց։

Եվ դա լինելու է ոչ միայն և ոչ այնքան կոնկրետ մարդկանց դատ, որոնք հսկայական ներդրում ունեն հայկական երկու պետությունների կայացման գործում։ Դա լինելու է ցուցադրական և նողկալի ծաղր-դատավարություն հայ ժողովրդի Ազգային-ազատագրական պայքարի նկատմամբ և դրա ակտիվ մասնակիցների պատժում ի տես ամենքի։ Այդ թվում՝ որպես այն մարդկանց ահաբեկման միջոց, ովքեր չեն դադարում մտածել ռևանշի և կորսված Հայրենիքը վերադարձնելու մասին։

Ի դեպ, բրյուսելյան կոնֆերանսին ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ։ Ճիշտ է, թե ինչ նպատակով էին նրանք գործուղվել այնտեղ, անհասկանալի է, քանզի Եղոյանն ընդամենը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մեկ-երկու հերթապահ նախադասություն արտաբերեց։ Այն մասին, թե ինչու հայկական Ազգային ժողովում ոչ մի անգամ չեն կազմակերպվել նման քննարկումներ և չի ընդունվել ոչ մի հայտարարություն, ՔՊ պատգամավորը, բնականաբար, բառ իսկ չասաց։

Ցավոք, ելույթ ունեցողներից ոչ մեկը չշոշափեց մի շատ կարևոր հարց, ավելին, այն դուրս մնաց նույնիսկ հայ փորձագետների տեսադաշտից։ Խոսքը վերջերս Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կետերից մեկի մասին է։ Այն է՝ «ազատել և լայն համաներում շնորհել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի այն բոլոր բնակիչներին, որոնք շարունակում են կալանավորված մնալ Ադրբեջանում» Բաքվին ուղղված կոչի։

ՀԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ «ՀԱՄԱՆԵՐՄԱՆ» ՄԱՍԻՆ ուր որ է ուզում էր խոսել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, սակայն Հայաստանից հնչած բուռն հասարակական արձագանքը հանգեցրեց նրան, որ այլևս Վաշինգտոնում այդ մասին խելամտորեն չեն հիշատակում։ Հիմա հանկարծ Եվրախորհրդարանն է կոչ անում արյունարբու դահիճ Ալիևին, որի հանցագործությունները բազմիցս դատապարտվել են նույն այդ մարմնի տարբեր հայտարարություններում և բանաձևերում, «համաներում հայտարարել» այն մարդկանց, որոնց ողջ «մեղքը» ազնիվ ու անձնվեր բազմամյա ծառայությունն է իրենց ժողովրդին ու Հայրենիքին։

Եվ բանաձևի այդ կատարելապես անթույլատրելի կետին որևէ արձագանք Հայաստանում արդեն չհնչեցեց. դա նշանակում է, որ նման դիրքորոշումը կարող է սովորական դառնալ միջազգային կազմակերպությունների համար։ Թե ինչով է դա սպառնում՝ ասելն ավելորդ է։

Եվ մինչ Բրյուսելում փորձագետները հայտարարում են հայ գերիների նկատմամբ «աննախադեպ դաժան խոշտանգումների» մասին, Բաքվում պատրաստվում են եթեր արձակել հարցազրույց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև, ըստ որոշ տեղեկությունների, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։ Ինչպես օրերս գրեց «ReArtsakh» Տելեգրամ ալիքը, ՀՀ իշխանություններին արդեն հայտնի է «հարցազրույցի» բովանդակությունը և այն լիովին համապատասխանում է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի շահերին։

Հասկանալի է, որ դա լինելու է ադրբեջանական քարոզչության արտադրանք, գրում է Տելեգրամ ալիքը, ընդգծելով, որ այդ երկուսը՝ Նիկոլն ու իր հանցակից Ալիևը «շարունակում են սերտորեն համագործակցել Արցախի և նրա ժողովրդի դեմ պայքարում»։ «Մեզ հայտնի է դարձել նաև, որ հարցազրույցի եթեր արձակումից հետո նիկոլական քարոզչությունը սկսելու է մեղադրել Արցախի ժողովրդին նրանում, թե ծանր վիճակի մեջ է դնում Հայաստանին։ Սա կեղտոտ խաղ է, որի թիրախը Արցախի ժողովուրդն է»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Այն, որ Փաշինյանի և Ալիևի նպատակները լիովին համընկնում են, այդ թվում նաև Արցախի գերեվարված առաջնորդների հարցում, վաղուց արդեն կասկածի տակ չի առնում հայ հասարակության ողջամիտ մասը։ Ինչպեսև այն, որ Նիկոլին պետք չէ և ձեռնտու չէ 8 հայտնի գերիների վերադարձը, և ինչպես իր, այնպես էլ Միրզոյանի բոլոր ճամարտակումներն այն մասին, թե իբր իրենք զօրուգիշեր աշխատում են նրանց վերադարձնելու համար, անպատկառ սուտ են։ Այլապես ՔՊ ներկայացուցիչը Եվրախորհրդարանի կոնֆերանսում չէր սահմանափակվի շնորհակալություն հայտնելով, այլ սուր քննադատությամբ հանդես կգար հայ ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ թաղված Ալիևի և նրա երկրի դեմ։

ԿԱՄ ԳՈՆԵ ԿՊԱՀԱՆՋԵՐ, ՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ներկայացուցիչներին թույլ տրվեր այցելել գերիներին, ինչն ընդունված կարգ է։ Կամ էլ կհայտարարեր նախատեսվող «դատավարություններին» հայ փաստաբանների մասնակցության անհրաժեշտության մասին։ Հիշեցնեմ, որ մեր մի շարք իրավաբաններ պատրաստակամություն են հայտնել այդ նպատակով մեկնել Բաքու։ Կամ էլ գոնե կհիշատակեր նույն այդ «հարցազրույցների» մասին, որոնք միջազգային հումանիտար իրավունքի ճչացող խախտում են, և ԵԽ բարձր ամբիոնից կպահանջեր թույլ չտալ դրանց հեռարձակումը թեկուզ այն պատճառով, որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ենթարկվել են «աննախադեպ դաժան խոշտանգումների»…

Բայց ՀՀ իշխանություններն այդ մասին չեն խոսում ո՛չ երկրի ներսում, ո՛չ նրա սահմաններից դուրս։ Ավելին, կարելի է իրոք չկասկածել, որ Արայիկ Հարությունյանի և մյուս գերիների ասածները բռնազավթիչ ռեժիմի կողմից կօգտագործվեն հակահայկական նպատակներով. ընդդեմ Արցախի ժողովրդի։

Բայց եթե իշխանությունների առումով ամեն ինչ հասկանալի է, ապա հայկական իրավապաշտպան և իրավաբանական հանրության, քաղաքական, այդ թվում նաև տիտղոսային ընդդիմության լռությունը առնվազն տարօրինակ է դիտվում։ Վառոդի տակառի պայմաններում, որում հայտնվել է Հայաստանը, սքողված եռուն աշխատանքի խորապատկերին, որ տարվում է արցախցիների և նրանց նախկին ու ներկա ղեկավարների դեմ, այդ «հարցազրույցները» կարող են ծայրաստիճան բացասական դեր խաղալ. հենց այն դերը, որի վրա հաշվարկ են կառուցում Ալիևն ու Փաշինյանը։ Դրանք կարող են դառնալ հենց այն «կայծն» ու պայթյունը, որոնք կմթագնեն Հայաստանի տարածքների հանձնման գործում Նիկոլի վերջին բոլոր դավաճանական քայլերը։ Փորձագետների և ընդդիմադիր քաղաքական գործիչների լռության պայմաններում հասարակական լայն շերտերը նույնիսկ չեն մտածի այն մասին, թե ինչ անմարդկային կտտանքներ կարող էին ստիպել արցախյան առաջնորդներին համաձայնել այդ հանցավոր «հարցազրույցներին»…

Եվ չզարմանաք, եթե շատ շուտով «համաներման» մասին խոսի և լացակումած Ալիևին դիմի արդեն ինքը՝ Նիկոլը, դրանով իսկ լուծելով իր և իր բաքվեցի հանցակցի համար կարևորագույն միանգամից մի քանի խնդիրներ։

Ասենք, դա արդեն առանձին և ծայրաստիճան ծանր խոսակցության թեմա է…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ