Последние новости

Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ԻՆՉՈՒ՞ Է ՊԵՏՔ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՆՀԱՊԱՂ ՀԵՌԱՆԱ

Վարչապետի գործողությունների և դրան հաջորդած քաղաքական իրադարձությունների վերլուծությունը վկայում է կառավարման համակարգային լուրջ ճգնաժամի մասին, որը առաջացել է ինչպես հնարավոր տգիտության ու անկարողության, այնպես էլ բնակչությանը հնարավոր կանխամտածված ապատեղեկատվություն մատուցելու հետևանքով: Վարչապետի հրաժարականն այս համատեքստում ոչ միայն պարտադիր է, այլև անհրաժեշտ՝ ճգնաժամի հետագա է՛լ ավելի խորացումը կանխելու համար։ Կործանարար կառավարման ասպեկտները կարելի է բաժանել մի քանի հիմնական կետերի.

1 Սխալ քաղաքական ռազմավարություն 2020թ 44-օրյա պատերազմի հրահրումը, որն ավարտվեց լիակատար պարտությամբ, և դրան հաջորդած համարժեք հաշվետվողականության բացակայությունը խոսում են կա՛մ աղետալի անկարողության, կա՛մ ռիսկերի և նախազգուշացումների կանխամտածված անտեսման մասին, ինչը երկու դեպքում էլ խաթարում է նրա՝ որպես առաջնորդի վստահելիությունը:

2 Մանիպուլյացիա և թափանցիկության բացակայություն պատերազմում պարտությունից հետո հրաժարական չտալու (իշխանությանը մնալու) որոշում կայացնելը՝ առանց կատարվածը լիարժեք քննելու և պատասխանատվություն ստանձնելու, ցույց է տալիս իրականությունը ճանաչելուց հրաժարվելու և պետության ու իշխանության նկատմամբ մանիպուլյատիվ վերաբերմունք: Հրաժարականի փոխարեն մանիպուլյացիաները և հանրային վերադասավորումների և վերականգնողական գործընթացների բացակայությունը խարխլում է ժողովրդավարության հիմքերը և դեպի լավը փոխվելու հնարավորության նկատմամբ ժողովրդի հավատը։

3 Կեղծ նախընտրական խոստումներ 2021թ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողներին կորցրած տարածքները վերադարձնելու վերաբերյալ խաբեությունը կասկածի տակ է դնում պաշտոնյայի բարոյական և էթիկական պատասխանատվության հիմքը։ Նման գործողությունները խարխլում են ոչ միայն ղեկավարի անձնական վարկանիշը, այլև ողջ քաղաքական համակարգի ամբողջականությունը։

4 Տարածքային կորուստներ և ներգաղթ. 2021-2022թթ ընթացքում Հայաստանի տարածքների շարունակական կորուստը, իսկ 2023թ սեպտեմբերին Արցախի կորուստը և Արցախի բնակչության բռնի տեղահանումը, Տավուշի չորս գյուղերը թշնամուն զիջելու որոշման վերաբերյալ հանրությանը իրազեկելը սխալ և ապաշնորհ կառավարման, ինչպես նաև կեղծ ու դավադիր խաղաղ բանակցությունների արդյունք են, որը վկայում է թշնամի երկրի ղեկավարից անձնական կաշկանդվածության, Հայաստանի՝ դե ֆակտո պետականության կորստի, ինչպես նաև մեր ժողովրդի անվտանգության համակարգային վատթարացման մասին, որի անմիջական պատասխանատուն վարչապետն է։

5 Ընդդիմության անգործություն երկրի կառավարման համընդհանուր համակարգային ճգնաժամի մասին են վկայում նաև արդյունավետ ընդդիմության բացակայությունը և իրենց ընդդիմադիր հռչակած տիտղոսային և ոչ տիտղոսային ընդդիմադիր ուժերի կողմից ներկայիս ապաշնորհ իշանությունը տապալելու շուրջ հանրությանը մոբիլիզացնելու և համախմբելու անկարողությունը։ Սա արտացոլում է ոչ միայն անձամբ վարչապետի գործողություններում առկա խնդիրները, այլ նաև ընդհանուր առմամբ քաղաքական համակարգի ճգնաժամը։

Վերոնշյալ փաստերի լույսի ներքո վարչապետի հրաժարականն անխուսափելի և անհրաժեշտ քաղաքական քայլ է ինչպես պետականությունը փրկելու, այնպես էլ՝ քաղաքական համակարգի նկատմամբ վստահության վերջին փշուրները հավաքելու և այն որևէ կերպ վերականգնելու, կառավարման ընթացքը շտկելու և ճգնաժամի հետագա խորացումը կանխելու համար։ Կառավարության նկատմամբ վստահության վերականգնումը, ռազմավարական առաջնահերթությունների վերասահմանումը և հանրության մոբիլիզացումը առողջացման բովանդակալից ծրագրի շուրջ կարևոր քայլեր են ներկայիս գոյութենական ճգնաժամը լուծելու համար:

Դավիթ ԱՆԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ