Последние новости

2 ամսով կալանավորեցին«Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող 4 ահաբեկիչները

Մոսկվայի Բասմանյան դատարանը 2 ամսով կալանավորեց «Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող Մուհամադսաբիր Ֆայզովին ու Ֆարիդունի Շամսիդինին։

Ֆարիդունի Շամսիդինը 25 տարեկան է, Տաջիկստանի քաղաքացի, ամուսնացած է, ունի 8 ամսական երեխա: Պաշտոնապես աշխատորպես բանվոր է աշխատում Պոդոլսկի մանրահատակի գործարանում։ Գրանցված է Կրասնոգորսկում։

Մյուս ահաբեկչին՝ 19-ամյա Մուհամադսաբիր Ֆայզովին, շտապօգնության բժշկի ուղեկցությամբ դահլիճ են տեղափոխել նստած պատգարակով։ Ահաբեկիչ Մուհամմադսոբիր Զոկիրչոնովիչ Ֆայզովին Բասմանի դատարան են բերել սայլակով։ Նա էր, ով սարսափելի տեսագրություն էր արել ահաբեկչության ժամանակ։ Ձերբակալության ժամանակ վիրավորվել է։ Մինչ ահաբեկչությունը վարսավիր էր աշխատում Իվանովոյի մարզում։

Ավելի վաղ երկու ամսով կալանավորվել էին մյուս 2 ահաբեկիչները՝ Դալերջոն Բարոտովիչ Միրզոևն ու Ռաչաբալիզոդա Մուրոդալին։

Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ