Последние новости

Էդվարդ Ասրյան․ Մենք հող հանձնող չենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ով է հայրենիք հանձնողը, ոչ մեկը հող չի հանձնում Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Տավուշի մարզի 4 գյուղերը մեր հողերը չեն, որ իշխանությունն ուզում է հանձնել:

 


Հարցին՝ նորմա՞լ է շանտաժողվ խոսելը, որ եթե հողերը չտանք, պատերազմ կլինի, նա արձագանքեց. «Ո՞վ է ասել. ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի ղեկավարն է: Ես ղեկավարում եմ զինված ուժերը և զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրները կատարում են:

Պատերազմ կարող է լինել և մեկ ժամ հետո, և երկու ժամ հետո, երեք ժամ հետո, մեկ տարի հետո, երկու տարի հետո, 5 տարի հետո: Մենք հող հանձնող չենք»:

Նա չպատասխանեց մնացած հարցերին, մասնավորապես, նրան, թե եթե լինի հող հանձնելու հրաման, դուք կկատարե՞ք:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ