«Հրապարակ». ՔՊ-ՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԵՐԿՈՒ ՀԱԿԱԴԻՐ ԲԵՎԵՌ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին և արտաքին քաղաքականության հարցերում ՔՊ-ում այլևս չկա նախկին միասնականությունը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը պարտադրում է, որ ՔՊ-ականները մեկ մարդու պես կրկնեն իր կարծիքը։
Մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն գրեթե հստակ է՝ 2 հակադիր բևեռ է ձևավորվում՝ նիկոլականներ և գրիգորյանականներ։ Խոսքն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասին է, ով մշտապես ընդգծված արևմտամետ է եղել, հակառուսական հայտարարություններ արել, սակայն Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ իր դիրքորոշումներով անակնկալի է բերել ՔՊ-ականներին, հակադրվելով Փաշինյանի՝ ամեն գնով և հնարավորինս շուտ դեպի Եվրոպա թեքվելու քաղաքականությանը։
Թեպետ Գրիգորյանը քննարկումների ժամանակ ՌԴ-ի վերաբերյալ դրական դիրքորոշում չի հայտնում, սակայն փաստարկված ներկայացնում է ՀՀ կախվածությունը ՌԴ-ից և վերջինից կտրվելու բացասական հետևանքները: Նա այն դիրքորոշման կողմնակիցն է, որ Հայաստանի զարգացումը տարածաշրջանային ֆորմատում է հնարավոր, և Ռուսաստանն այստեղ էական դերակատարում ունի։ Չի բացառվում, որ իշխանությունը, գիտակցելով իր վարկանիշի անկումը, փորձում է թիմի ներսում «ընդդիմադիր» ուժ ձևավորել, որը հաջորդ ընտրություններին կառավարելի հակակշիռ ունենա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.