Բլինքենն Իսրայելին նախազգուշացրել է լայնամասշտաբ ռազմական գործողություն չսկսել Ռաֆահում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ կրկին դեմ է արտահայտվել Ռաֆահում լայնամասշտաբ ռազմական գործողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
Բլինքենը նշել է, որ Ռաֆահում ցամաքային գործողությունը «ավելի կբարդացնի այնտեղ ապաստանած ավելի քան 1,4 միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչների վիճակը»։
«Պետքարտուղարն ընդգծել է, որ գոյություն ունեն Ռաֆահում խոշոր ռազմական գործողություն իրականացնելու այլընտրանքներ, որոնք թույլ կտան ապահովել Իսրայելի անվտանգային շահերը, ինչպես նաև պաշտպանել պաղեստինցի քաղաքացիական բնակչությանը», - նշված է հաղորդագրությունում։
Կողմերը նաև քննարկել են Գազայի հատված լրացուցիչ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը։
Սպիտակ տունն արդեն վաղուց քննադատում է Ռաֆահում ցամաքային գործողություն իրականացնելու Իսրայելի մտադրությունը։ Կողմերը պետք է քննարկեին Ռաֆահում ռազմական գործողության այլընտրանքներն Իսրայելի բարձրաստիճան պատվիրակության այցի ընթացքում։ Սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 25-ին վերջին պահին չեղարկել է պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց՝ կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում։ ԱՄՆ-ն այս անգամ ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ՝ ի տարբերություն նախորդ քվեարկությունների, երբ Վաշինգտոնը վետո էր դնում հրադադար պահանջող բանաձևերի վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.