Ինչո՞ւ նոր ՔԿՀ-ն չի կառուցվի Երևանի Էրեբունի համայնքում․ նախարարը նոր տարածքի մասին խոսեց
Երևանի Էրեբունի վարչական շրջանում նոր քրեակատարողական հիմնարկ չի կառուցվի։ Այդ մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցույթ պետք է հայտարարվեր, և Էրեբունի համայնքում նոր բանտ էին սկսելու կառուցել։
Նախարարը հիշեցրեց, որ նախատեսված էր Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Նուբարաշեն և Վարդաշեն ՔԿՀ-երի տարածքում, կառուցել նոր բանտ։ Երբ մրցույթը հաղթած ընկերությունը գեոդեզիական աշխատանքներ իրականացրեց, պարզվեց, որ այդ հողերի վրա բետոնացման աշխատանքների համար ներդրումն այնքան մեծ պետք է լինի, որ բոլորովին էլ նպատակահարմար չե այնտեղ բանտ կառուցել։
«Դա է պատճառը, որ այնտեղ գտնվող «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-երն այդքան անմխիթար վիճակում են։ Խորհրդային Միության տարիներին երկար չեն մտածել, տեսել են հողերը Երևանից դուրս են, անպիտան են, կառուցել են բանտեր, դրա համար բոլորս հիմա տառապում ենք այդ սխալ որոշման արդյունքում»,- հայտարարեց նախարարը։
Ըստ նրա՝ լավ նորությունն այն է, որ ոչ թե զրոյից պիտի սկսեն նոր ՔԿՀ-ի կառուցման աշխատանքները՝ նորից հող ման գալ, նոր մրցույթ անել, արդյունքում մի տարի կորցնել, այլ հենց նույն մրցույթի շրջանակում այսօր արդեն փաթեթը կազմված է, վարչապետի աշխատակազմի հետ աշխատում են, որ այդ ծրագիրն իրականացնեն «Աբովյան» ՔԿՀ մոտ։
«Այստեղ հսկայական տարածք ունի «Աբովյան» ՔԿՀ-ն, այստեղի հողը շատ բարձր, լավ որակի է։ Այնքան լավ հող է, որ ներդրողներ կային, որոնք ցանկանում էին այնտեղ բնակելի թաղամաս կառուցել․ բիզնեսն այդ առումով ավելի պրոֆեսիոնալ է»,- ընդգծեց Մինասյանը։
Ըստ նրա՝ այդ ծրագրի շրջանակում այս տարվա հունիսին մրցույթը հաղթած ընկերությունը պետք է հանձներ նախագծային, նախահաշվարկային փաթեթը, սակայն ՀՀ կառավարությունը որոշել է գործընթացը տեղափոխել նոյեմբեր՝ աշխատելու «Աբովյան» ՔԿՀ-ի կողքի տարածքի ուղղությամբ։ Մինասյանի խոսքով՝ 90 տոկոսով վստահ են, որ ոչ մի խնդիր այստեղ չի լինի։
Մինասյանն ավելացրեց, որ արդյունքում 4 ՔԿՀ՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան», «Դատապարտյալների հիվանդանոց», կփակվեն ու այնտեղի ծառայողներն ու դատապարտյալները կտեղափոխվեն նոր կառուցվող բանտ։ Այդ 4 ՔԿՀ-ում բարեկարգման աշխատանքներ կլինեն մինչև կկառուցվի նոր բանտը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.