Հայկական ԱԷԿ-ը և «Ռուսատոմ Սերվիսը» պայմանագիր են ստորագրել
Հայկական ԱԷԿ-ը և «Ռուսատոմ Սերվիսը» պայմանագիր են ստորագրել Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի ռեակտորային բաժանմունքի սարքավորումների մատակարարման և հովացման համակարգի արդիականացման վերաբերյալ:
Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում պայմանագիրը ստորագրել են Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:
Էդուարդ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պայմանագրով կիրականացվեն ռեակտորային բաժանմունքի հովացման համակարգի նախագծման մոնտաժի և ամբողջական տեղադրման աշխատանքներ։
«Դա կարևոր նշանակություն ունի վթարային իրավիճակներում ատոմակայանի անվտանգության համակարգերի հովացման համար։ Մենք ունենք գործունակ համակարգ, և որոշել ենք արդիականացնել այն ու նորը տեղադրել։ 2-րդ դասի սարքավորումներ են լինելու՝ փականներ, խողովակներ։ Վերազինումը ԱԷԿ-ի էներգաբլոկի ռեակտորային փակ արտադրամասում է կատարվելու՝ ռադիոակտիվ ճառագայթային բարձր ակտիվության գոտիում։ Աշխատանքներն իրականացնելու են բարձր մասնագիտացում ունեցող մասնագետները, որոնք արդեն եկել ու տեղում ուսումնասիրել են ամեն ինչ»,- նշեց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքները բացառիկ են նրանով, որ կատարվելու են միայն կայանի կանգի ժամանակ, այսինքն՝ պլանային նորոգման ժամանակահատվածում, որը սովորաբար լինում է գրեթե ամեն տարի՝ մայիսի 15-ից հետո։
«Այդ սահմանափակ օրերի հատվածում, որն այս տարի կազմում է 85 օր, մենք պետք է հասցնենք սարքավորումների մի մասը ներդնենք, մյուս մասն էլ մյուս տարի ենք շարունակելու։ Մենք այնպես ենք կառուցում մեր աշխատանքը, որ կայանը կանգնեցնելու անհրաժեշտություն չլինի, ու կայանի կանգի ազդեցությունը տնտեսության վրա լինի մինիմալ»,- ընդգծեց նա։
Մարտիրոսյանն ասաց, որ այս նախագիծը կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու միջոցառումների առաջին փուլն է:
Նա տեղեկացրեց, որ մինչ օրս վերազինման համար բազմաթիվ մրցույթներ են անցկացրել, սակայն պրոֆեսիոնալ թիմ ունեցող կազմակերպություն չի եղել, որի պատճառով վերջին երեք մրցույթները չեղարկվել են։
«Սա արդեն 4-րդ մրցույթն է, որի ընթացքում միակ կազմակերպությունը, որի մոտ չափորոշիչները խիստ են եղել, «Ռուսատոմ Սերվիսն» է եղել։ Այն դարձավ միակ ընկերությունը, որը համապատասխանում էր հայտարարված մրցույթի պահանջներին»,- նշեց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը:
Այս նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 6 մլն դոլար։
«Կարծում եմ՝ այս ծրագրի՝ ժամանակին ներդրումը կնպաստի մեր ատոմակայանի անվտանգության չափորոշիչների բարելավմանը և դրանց էլ ավելի բարձրացմանը»,- ասաց նա։
Մարտիրոսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կայանի վերազինման աշխատանքները կանցկացվեն 2024-2025 թթ.՝ պլանային կանգառների ընթացքում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.