Վազգեն ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՆԻԿՈԼԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ ԼՌԵՑՆԵԼ ՄԵԶ ՈՒ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ ԿՈՐԾԱՆԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը նամակ է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Հոդվածում ասվում է․
«Հեռավոր 2019թ.-ին Նիկոլ Փաշինյանը, հանգստացնելով իր կողմից ապագայում խաբված համակիրներին, ուղիղ եթերում ժպտալով ասում էր. «Ժողովուրդ ջան, ինչու՞ եք նեղվում, որ ինձ հայհոյում են, մի նեղվեք, որ ինձ հայհոյում են, մի նեղվեք, թողեք հայհոյեն, ինձ համար ամենակարևորն էն ա, որ էդ հայհոյանքը չստանա դրական արձագանք հասարակության մեջ, քանի որ եթե ստանա, դա կնշանակի, որ մենք մի բան սխալ ենք անում, մտածելու բան ունենք»։
Պատերազմից ու ամոթալի կապիտուլյացիայից հետո, երբ վրա եկավ հասարակության արդար ցասումը, նույն Նիկոլը որոշեց քրեականացնել իշխանության հանդեպ վիրավորանքը՝ տխրահռչակ137.1 հոդվածի տեսքով։ Սա խղճուկ փորձ էր իրականությունից փախչելու. հարյուրավոր քրեական գործեր (միայն այս հոդվածով ունեի 6-ը), որոնք սակայն չտվեցին ցանկալի արդյունք և փնթի բռնապետիկը ստիպված սկսեց փակել իր՝ ժամանակին սիրելի ֆեյսբուքի մեկնաբանությունները, փողոցում էլ շրջել տասնյակ թիկնապահներով։ Հետագայում կեղծ «ժողովրդավարության բաստիոն» խաղալու նպատակով գերագույն գլխավոր փնթին ապաքրեականացրեց վիրավորանքը, բայց դե ճիշտը շարունակում է ցավեցնել, հատկապես, երբ այն ամեն օր ճպացնում են դեմքիդ՝ լինի դա փողոցում, ֆեյսբուքում, թե քո նոր ապաստան դարձած TikTok-ում։ Սա է պատճառը, որ կապիտուլյանտը որոշեց վերադառնալ 2021թ.-ին որդեգրած «ամեն գնով լռեցնելու» մարտավարությանը։
Իմ ու Նարեկ Սամսոնյանի հեղինակային «Իմնեմնիմի» փոդքասթի հանդեպ կիրառվեց ծիծաղելի հոդված՝ խուլիգանություն։ Իբր, փոդքասթի շրջանակներում Նիկոլին կոչելով իրեն արժանի բառերով՝ մենք «մարդկանց անդորրը խանգարել ենք»: Բիրտ անհամաչափ ու անտեղի ուժով բերման ենթարկելու ու կալանավորելու էժան քայլեր, որոնք ի ցույց են դնում կառավարության գլխի բացահայտ վախերը։ Ճղճիմ փորձ` լռեցնելու մեզ, իզոլացնելու հանրային դաշտից։
Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին, էլ ուր մնաց հիմա վախենայի, երբ դու ինքդ վախենում ես սեփական շողքից։
Սա ես գրում եմ Արմավիրի քրեակատարողական հիմնարկից, որտեղ, ի դեպ, քեզ շատ սպասում են։ Վաղը, երբ դու կհայտնվես այստեղ, անպայման գալու եմ մոտդ տեսակցության, նայեմ աչքերիդ մեջ ու ժպտալով ասեմ. «Հը, ո՞նց ես, այ փնթի ***»։
Հ.Գ. Սիրելի հարազատներ, ընկերներ, համախոհներ,
Ցանկանում եմ հայտնել, որ նույնիսկ անազատության մեջ ես (նաև Նարեկն ու բոլոր քաղբանտարկյալները) օգտագործելու եմ բոլոր հնարավորությունները, որպեսզի ասելիքս հասցնեմ մեր լսարանին ու հանրությանը։ Ավելին՝ մեր ընկերներն արդեն իսկ հոգ են տարել, որ «Իմնեմնիմին» չընդհատվի ու բնականոն շարունակի աշխատանքը։
Ուզում եմ, որ վստահ լինեք՝ մենք չենք կոտրվել, մենք չենք վախեցել, մենք կլինենք կապի մեջ՝ որոշ տեխնիկական դժվարություններով, բայց կապի մեջ կլինենք։
Նիկոլին չի հաջողվելու լռեցնել մեզ ու չի հաջողվելու կործանել մեր հայրենիքը»։
Վազգեն Սաղաթելյան,
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
26.03.24թ.
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 09:30
Администрация США пытается для очень сложных проблем представить простые, схематичные решения, которые обычно не работают, заявил в интервью Sputnik Армения ведущий аналитик центра APRI Armenia Бениамин Погосян, комментируя идею передачи дороги через Сюник на аутсорсинг американской стороне.
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.