«Հրապարակ»․ ՀՆԱՐԱՎՈՐ Է` ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՎԱՅՐ ԴՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏԸ
Հնարավոր է` ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Միավորված ազգերի կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը առաջիկա շաբաթներին վայր դնի իր մանդատը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
Ըստ պարբերականի` պատճառն իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետ ունեցած անհամաձայնությունն է, որը մոտ 1 տարի առաջ է ի հայտ եկել։
«Արսենյանն իր շրջապատում չի թաքցրել, որ դեմ է գույքահարկի թանկացմանը և այլ փոփոխությունների, որոնցով այս իշխանությունները ոտնահարում են ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Թե ինչու Արսենյանն այս ընթացքում չի հրաժարվել մանդատից, կարծում ենք՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալու գործընթացն է առկախել այն»,- գրում է թերթը։
Դեռևս անցած տարվա սեպտեմբերին տեղեկություններ էին շրջանառվում, թե ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ԱԳՆ են ուղարկել Արսենյանին դեսպան նշանակելու հայտը, բայց պատասխան այդպես էլ չի եկել։ Պարբերականը նաև գրում է՝ երեկ արդեն ՌԴ իշխանամետ բլոգերները տարածում էին, որ արգելվել է մի շարք իշխանականների մուտքը Ռուսաստան, որոնց թվում նաև Գուրգեն Արսենյանի անունն է։
Հիշեցնենք` Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.