Ո՞Վ Է ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Համացանցում տեսանյութ է շրջում, որում Փաշինյանի հերթական սուրհանդակ Ստյոպա Սաֆարյանը Ոսկեպարի բնակիչներին պատմում է վերջնագրի մասին, որ Նիկոլին ներկայացրել է Իլհամ Ալիևը. հայտնի 4 գյուղերը՝ հարակից տարածքներով, ապրիլին պետք է հանձնվեն Ադրբեջանին: Այլապես պատերազմ կլինի։ Նշենք, որ ավելի վաղ Ոսկեպարում արդեն հասցրել էր լինել Նիկոլի մյուս հաճկատարը՝ Լևոն Շիրինյանը, որը հայտնի է իր բացահայտ ռուսատյացությամբ։ Եկել էր նույն առաքելությամբ. համոզելու բնակիչներին, թե սահմանամերձ տարածքների հանձնումն անխուսափելի է…
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է անցկացրել իր թիմակիցների հետ, որտեղ գործնականում բացահայտ խոսել է այն մասին, որ 4 գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին, ուստի առաջիկա օրերին այդ տարածքներից դուրս է բերվելու 3-րդ բանակային կորպուսը:
«Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն էլ իր հերթին հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին, որ սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները փաստաթղթեր են փոխանակում՝ Տավուշի հատվածում տարածքների հանձնման կարգը որոշելու համար:
Ի հաստատում Փաշինյանին ներկայացված վերջնագրի՝ պաշտոնական Բաքուն օրերս հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի պահանջած գյուղերից մեկում «ադրբեջանցիների ցեղասպանության» առնչությամբ։ Իբր՝ հետախուզում է իրականացվում «ցեղասպանությանը» մասնակից 18 անձանց նկատմամբ։ Բաքուն բացահայտ հող է նախապատրաստում Հայաստանի Տավուշի մարզի գյուղեր ներխուժելու համար՝ «ադրբեջանցիների ցեղասպանության» մեջ մեղադրվող անձանց որոնման պատրվակով։
Վերջերս Ալիևի մտադրությունները հաստատեց Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը՝ հայտարարելով. «Մեր կոմանդոսները պարզապես կմտնեն նշյալ գյուղեր ու կճնշեն ցանկացած դիմադրություն։ Կտուժեն ոչ միայն զինծառայողները, այլև քաղաքացիական բնակչությունը։ Ցուցաբերվող զինված դիմադրությունը ճնշելիս դժվար է նախապես միանշանակ ասել, թե որ բնագծում կանգ կառնեն ադրբեջանական զինված ստորաբաժանումները»։
Ինչպես տեսնում ենք, երկու կողմից՝ ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանից, համակարգված տեղեկատվական նախապատրաստություն է ընթանում Ադրբեջանի կողմից ոչ միայն 4 գյուղերի, այլև հնարավորության դեպքում Հայաստանի հյուսիսի այլ տարածքների բռնակցման համար։
Փաշինյանը, հավանաբար, ծրագրել է սկսել հայկական ստորաբաժանումներն ամրացված դիրքերից հետ քաշելու գործընթացը ապրիլի 5-ից հետո։ Հիշեցնենք, որ այդ օրը Բրյուսելում պետք է տեղի ունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվելու են եռակողմ համագործակցության ուղիները: Իրականում կքննարկվեն տարածաշրջանում Ռուսաստանի դերի զրոյացմանն ուղղված Երևանի հերթական քայլերը։ Փոխարենը Արևմուտքը Երևանին կխոստանա բազմաթիվ արտոնություններ, եթե... Եթե միայն Փաշինյանը նախապես բավարարի Ադրբեջանի պահանջները։ Դե, որպեսզի առանձնապես չնյարդայնացնի իր արևմտյան գործընկերներին «չնչին խնդիրներով», որոնք ոչ մի դեր չեն խաղում Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ դիմակայության մեջ …
Ալիևի և Փաշինյանի համատեղ ծրագրերին դեմ են հանդես գալիս ոչ միայն Ոսկեպարի և Հայաստանի մյուս սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, որտեղից Փաշինյանի պատվիրակները վերադառնում են, որպես կանոն, ոտքը քարին առած։ Հայ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է իշխող թիմի կողմից ազգային շահերի հերթական դավաճանությանը։ Բայց ո՞վ է գլխավորելու բողոքը։ Դատելով ամենից, տիտղոսային խորհրդարանական ընդդիմությունն այսօր ավելի շատ մտահոգված է իր մերձավոր շրջապատին աշխատանքի տեղավորելով…
Հ.Գ.- Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդներ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսները պատարագ են մատուցել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում. «Այստեղ է կառուցված մեր տունը՝ 7-րդ դարից ի վեր։ Ով ասում է, թե սա ադրբեջանական անկլավ է, ուրանում է իր տունը,- իր խոսքում նշել է Բագրատ Սրբազանը:- Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, թե «անկլավ» է։ «Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք։ Մենք այսօր գտնվում ենք հենց այս վայրում և ընտրություն ենք կատարել մեր ուխտի պատարագը մատուցել այս չքնաղ տաճարում՝ վկայելու համար, որ սա մեր տունն ու Հայրենիքն է, և մենք այս գծից այնկողմ գնալու, սողալու, փախչելու իրավունք չունենք, որքան էլ կամենան թղթով մեզ դա պարտադրել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 09:12
У Михаила Задорнова была такая шуточка: «Понятно, почему тех, кто не любит людей с черным цветом кожи, называют расистами. Понятно, почему людей, которые не любят евреев, называют антисемитами. Но вот, что я не могу понять, так это почему тех, кто не любят русских, называют правозащитниками…».
-
2025-07-26 09:42
Поскольку Никол Пашинян находился на Алтае, где обсуждал проблему разведения в Армении кавказских леопардов, миссию озвучить отказ Еревана от сдачи американцам в аренду дороги через Сюник возложили на депутата от правящей партии Армана Егояна. По словам последнего, в Ереване увидели в этом предложении американцев вызовы суверенитету республики, а потому ответили отказом… Депутат уточнил, что возможные же варианты аутсорсинга, то есть делегирования тех или иных функций, связанных с транзитом через территорию Армении, рассматриваются, но носят пока характер очень общих идей. Что же предшествовало «героическому» отказу Еревана намерениям США? Намерению, которое, наверное, не случайно, первым озвучил посол США в Турции. О том, что конфликт между Арменией и Азербайджаном близок к завершению, поскольку пришли американцы и сказали: «Хватит вам враждовать из-за разных подходов по вопросу будущего транзита через Сюник, мы готовы взять в аренду эту дорогу…».
-
2025-07-24 10:34
Тер-Петросян обратился к Пашиняну с предложением отменить намечаемый последним митинг в Эчмиадзине с требованием отставки католикоса. Более того, Тер-Петросян предлагает Пашиняну освободить политзаключенных, в первую очередь архиепископов Баграта и Микаэла, а также Самвела Карапетяна…
-
2025-07-23 09:16
По ходу проведенного в Шуши медиафорума президент Азербайджана Ильхам Алиев, отвечая на вопросы своих гостей, среди прочего говорил и о том, что ему нужны гарантии того, что нынешние подходы Армении по Арцаху, позиция официального Еревана не изменятся.