«Հայաքվե»․ Կարևոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին
Մարտի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն անոնս էր հրապարակել Բաքվի բանտում բռնի կերպով և ապօրինաբար պահվող` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասնակցությամբ մտացածին ֆիլմի նկարահանման կադրերից: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Կադրերում երևում է, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, անարգելով մարդու իրավունքների միջազգային հիմնարար սկզբունքները, «հարցազրույց» է կորզում պատանդառված հայ ղեկավարներից և պատրաստվում այն հեռարձակել այսօր՝ մարտի 28-ին:
Հիբրիդային պատերազմի, հոգեբանական ճնշումների հակահայ քարոզչագործիքները նոր երևույթ չեն։
Հայաստանի ներկայիս թուլամորթ ղեկավարի կողմից դիմադրության բացակայության պայմաններում Բաքվի բռնապետական վարչակարգը կիրառում է հոգեբանական ներազդման ամենաքստմնելի միջոցը` անպաշտպան, պատանդի կարգավիճակում պահվող մեր հայրենակիցներին նվաստացնելը:
Ալիևյան ցեղասպան ռեժիմն այս քայլով ձգտում է ոչ միայն խոր հոգեբանական տառապանքներ պատճառել գերիներին, նրանց հարազատներին, այլև նվաստացնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։
Կոչ ենք անում չտրվելու այս սադրանքին, ոչ մի դեպքում սոցիալական ցանցերում չտարածելու վերը նշված տեսանյութը կամ դրա առանձին հատվածներ, չհավատալու սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին, ուղերձներին:
Ագրեսորի, ահաբեկչի դեմ պայքարի միջոցը մեկն է` հավատարիմ մնալ մեր արժեքներին, դուրս գալ վախի շրջանակից և համախմբված հակահարված տալ:
Մենք ամեն ինչ անելու ենք, որ Բաքվի ցեղասպան վարչախումբը պատասխան տա իր այս ստոր, հակամարդկային արարքների, իսկ ՀՀ օկուպացիոն վարչախումբը՝ դավաճանական անգործության համար»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 14:59
Глава Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, говоря о акциях неповиновения, проходящих в последние дни близ села Киранц, а также о процессе делимитации госграницы между Арменией и Азербайджаном в Тавуше, призвал граждан Армении законными способами выразить свой протест.
-
2024-04-27 14:54
Вчера ночью неизвестные на автомобиле с тонированными стеклами, без номеров, вероятно, позже в сопровождении губернатора области и других чиновников, тайно приехали, проникли на «подлежащие сдаче территории» и совершили какие-то неизвестные действия. Об этом в беседе с журналистами заявил предстоятель Тавушской епархии, архиепископ Баграт Галстанян.
-
2024-04-27 14:49
Власть, которая в 2018 году прославляла, восхваляла и поощряла выход на улицы и присоединение к политическому шествию некоторых солдат миротворческой бригады, сегодня говорит о недопустимости этого. Об этом на своей странице в Facebook написал депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2024-04-27 14:15
Россия выступает за продолжение контактов между Баку и Ереваном, они необходимы для полной разрядки и урегулирования спорных вопросов, сообщил пресс-секретарь президента России Дмитрий Песков, передает РИА Новости.