Последние новости

Փաստաբան․ ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Դանիելյանի և Աշոտյանի գործերով գանգատները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նախնական ընդունել է «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործերով գանգատները: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա ֆեյսբուքյան էջում գրել է` գործնականում դա նշանակում է, որ որոշ ժամանակ անց կսկսվի կողմերին հարցեր ուղղելը:

«Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ (հայտնի միջադեպի գործով) և Արմեն Աշոտյանի գանգատը՝ իրեն իրավասություն չունեցող դատարանի կողմից կալանավորելու մասին (հակակոռուպցիոն դատարանը իրավասու չի եղել քննելու մինչդատական վարույթի, այդ թվում՝ կալանքի, գործերը)»,– նշել է Աթանեսյանը։

Փաստաբանը հույս է հայտնել, որ մի օր արդարադատությունը կվերականգնվի, և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և նրան քրեական պատասխանատվությունից ազատած անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ