Պետդեպը՝ Զախարովային. Հարավային Կովկասում տուրբուլենտությունը պայմանավորված է ՌԴ գործողություններով
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մտահոգությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպման վերաբերյալ։
«Ես կասեի՝ որոշակի տուրբուլենտությունը, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում, պայմանավորված էր վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով։ Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ Հայաստանը աշխատում է իր առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները հոգալու ուղղությամբ, և ոչ մի այլ բան»,- ասել է Միլլերը:
Զախարովան նախօրեին ասել էր, որ նման հանդիպումները մտահոգություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի համար, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ «Արևմուտքի՝ իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս ներդնելու, այնտեղ ստեղծելով նոր բաժանարար գծեր, ստիպելով տարածաշրջանի երկրներին հետևել հակառուսական օրակարգին` քանդելով Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերը, թուլացնելով տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.