Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱԹԱՓԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ԷՐ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իշխանություններն ի սկզբանե նպատակ ունեին ամբողջովին հայաթափել տարածաշրջանը՝ այնպես անել, որ մարդիկ ստիպված լինեն հեռանալ տարածաշրջանից՝ չնայած նախնիների հազարամյա բնակությանը։ Այս մասին Հայաստանի ամերիկյան համալսրանում պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Թաթոյանը հիշեցրել է, որ Բաքուն իր շրջափակման քաղաքականությունը սկսել է 2022 թվականի դեկտեմբերին, երբ կեղծ բնապահպան ակտիվիստները փակել են կյանքի միակ ճանապարհը։ «Իրականում սրանք Ադրբեջանի իշխանությունների գործակալներ էին, ինչպես արդեն նշվել է զեկույցում, այդ մարդիկ ոչ մի կապ չունեին էկոլոգիայի հետ, ֆինանսավորվում էին կա՛մ Հեյդար Ալիևի Հիմնադրամի, կա՛մ Իլհամ Ալիևի ապարատի կողմից, և նրանք հիմնականում նախկին կամ ներկայիս զինվորականներ էին, ինչպես նաև Թուրքիայի ներկայացուցիչներ, ինչի մասին է վկայում որոշ «էկոակտիվիստների» թուրքական դրոշը»,- ընդգծեց Թաթոյանը։
Նա հիշեց, որ 2020-ի պատերազմից հետո չորս խոշոր բնակավայրեր մնացին հայկական, և 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայի նպատակը նրանց միմյանցից մեկուսացնելն էր, ջրամատակարարման համակարգերը կտրելը, ինչը եղավ Ստեփանակերտում, երբ մարդկիկ ստիպված էին խմել լեռներից հոսող ջուրը։ Շրջափակման ժամանակ մարդիկ ոտքով գնում էին այլ բնակավայրեր՝ սնունդ հայթայթելու, իսկ ադրբեջանցիներն այդ հանգամանքն օգտագործում էին ագրեսիայի պահին բնակչության շրջանում խուճապը սաստկացնելու համար։ Ագրեսիան սկսվեց ցերեկային ժամերին, երբ մարդիկ աշխատավայրում էին, սնունդ էին փնտրում, երեխաները դպրոցում էին, ընտանիքները բաժանված էին և փորձում էին գտնել միմյանց՝ մեկուսացված։
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում, երբ ադրբեջանցի զինվորականները յուրաքանչյուր թաղամասի բնակչությանը բառիս բուն իմաստով «սեղմում» էին և հիմնականում ոտքով քշում մի գյուղից մյուսը։
Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտի բոլոր ելքերը և գրավել Արցախի մայրաքաղաքի մուտքերը։ «Եղել են դեպքեր, երբ մարդիկ, առանց այդ մասին իմանալու, փորձել են տուն հասնել, և հանկարծ տեսել են ադրբեջանական դրոշներ և զինվորականներ՝ զրկվելով անգամ առաջին անհրաժեշտության իրերը տանից տանելու հնարավորությունից։ Հայտնի են ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչությանը դիտավորյալ մահապատժի ենթարկելու դեպքեր»,- ընդգծեց Թաթոյանը՝ օրինակ բերելով երեք խաղաղ բնակիչներով ավտոմեքենային ուղղված կրակոցները։
«Ագրեսիան ուղեկցվել է հրետանային հարվածներով բնակավայրերին և ճանապարհներին»,- ասաց Թաթոյանը։ Նրա խոսքով, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ժամանակ, ի տարբերություն նախորդ ագրեսիայի, ադրբեջանական զինուժը, հետևելով վերևի հրահանգին, չի տարածել իրենց «սխրանքների» տեսանյութերը՝ սահմանափակվելով կարճ տեսանյութերով, ինչը բարդացնում է մոնիտորինգի խմբերի աշխատանքը. «Մենք մանրամասն ուսումնասիրել ենք Չարեքտար գյուղում տեղի ունեցած իրադարձությունները, բնակելի շենքերի դիտավորյալ գնդակոծությունը՝ ակնհայտ նպատակ ունենալով սպանել մարդկանց, եթե այդպիսիք մնացել էին տներում»,- ընդգծեց Թաթոյանը։
«Ադրբեջանի քաղաքականությունը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ նույնական է. Արցախի դեպքում այն ավելի ցուցադրական է, բայց ընդհանուր առմամբ նույնական։ Տեռոր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ջրային աղբյուրների մեկուսացում։ Վայոց ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում նույն բանն է կատարվում, խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը»,- ամփոփեց Թաթոյանը։
Եզրափակելով՝ նա ցուցադրեց հակառակորդի կողմից շրջապատված Ներքին Հանդ գյուղում տիրող իրավիճակի տեսագրությունը, որտեղ փետրվարին Ադրբեջանը կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ սպանելով չորս զինծառայողների։ «Դպրոցը, տները, ակումբն օկուպացված են։ Դպրոցից 700 մետր հեռավորության վրա ադրբեջանական դիրք կա, այնտեղից հստակ լսվում են նրանց դիրքերում խոսակցությունները, ու երբեք չգիտես, թե ինչ է նրանց մտքում։ Ջրի աղբյուրները զբաղեցված են, խմելու ջուր չկա, մարդիկ խմում են գետի ջուրը։ Նրանք չեն կարող այցելել հարազատների շիրիմներ կամ օկուպացված գերեզմանատուն։ Այգիներ, օկուպացված արոտներ. 2700 հեկտարը գրավված է, ևս 1000 հեկտարը վտանգավոր է օգտագործել՝ ադրբեջանական դիրքերի մոտ լինելու պատճառով»,- թվարկեց Թաթոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 12:11
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи во время выступления на церемонии, проходившей в мавзолее Имама Хомейни в присутствии сотрудников Министерства иностранных дел заявил, что позиция Тегерана на ядерных переговорах с Вашингтоном заключается в «отказе от доминирования», сообщает Mehr.
-
2025-05-31 12:06
Турецкая правящая Партия справедливости и развития (Ak Parti) рассматривает вариант с выдвижением в президенты действующего лидера республики Реджепа Тайипа Эрдогана на третий срок через голосование в парламенте. Об этом пишет РИА Новости со ссылкой на турецкую проправительственную газету Türkiye со ссылкой на источники.
-
2025-05-31 12:05
Заявления главы правительства шокировали всех нормальных людей. Ситуация и выводы, которые нужно сделать, требуют не эмоций, а холодных формул.
-
2025-05-31 11:11
Союз армян России считает недопустимыми оскорбительные высказывания в адрес служителей Святой Армянской Апостольской Церкви, прозвучавшие из уст премьер-министра Армении Никола Пашиняна в дни, когда христиане мира отмечают праздник Воскресения Господня. Об этом говорится в заявлении САР.