Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ ԵՎ ԴՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑ ԽՈՍՈՒՄ Է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Ֆաշիստական Գերմանիայի ծավալապաշտական գործողություններից և Ֆրանսիան օկուպացնելուց հետո ֆրանսիացի հայտնի գեներալ և Ֆրանսիայի պարծանք գեներալ Շառլ դը Գոլը 1940 թվականի հունիսի 18-ին, Լոնդոնի ռադիոյով ուղերձով դիմեց Բրիտանիայի տարածքում գտնվող ֆրանսիացի բոլոր սպաներին, զինվորներին և ռազմական մասնագետներին՝ պայքարը շարունակելու կոչով:
Մեծ Բրիտանիան ոչ միայն գեներալի ուղերձը չդիտարկեց որպես իր ինքնիշխանությանն ուղղված սպառնալիք, այլ ճանաչեց Շառլ դը Գոլի կառավարությունը որպես վտարանդի:
Հետագայում այն ճանաչեցին այդ ժամանակվա հսկաները` ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը:
Իսկ թե ինչու է Հայաստանի կառավարության նիստում մարդ վատացել և ուշաթափվել Արցախի նախագահի այն հայտարարությունից, ով ֆրանսիական «Ֆիգարո»-ի հետ զրույցում նշել է, թե «այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները», արդեն պարզ է:
Նախ Փաշինյանը հավաստիացրել է իր ադրբեջանցի գործընկերներին, որ անհանգստանալու բան չկա, իրենք ոչ միայն չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, այլ Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի:
Երկրորդ, իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի նաև այն պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիային և տարածքային պահանջատիրությանը, հայտարարելով, թե ինչպես ՀՀ իշխանությունները իրենց երկիրը կարող են անվտանգ համարել, երբ ՀՀ տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին:
Սա փաշինյանական իշխանության հաշվարկից դուրս է, որովհետև ի տարբերություն իրենց, ովքեր յուրաքանչյուր անգամ տարածք հանձնելով կամ զիջելով, դրանք սկզբում ադրբեջանական են հռչակում, հետո փորձում թեման փակել, Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է:
Դիմադրության, պայքարի ցանկացած դրսևորում, որի հիմքում հայկական շահերի առաջ մղումն է, փաշինյանական իշխանության կոշտ դիմադրությանն է արժանանում, սակայն այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 05:35
Если в течение примерно 10 дней не вывести движение в политическое поле, не сделать четкого политического предложения, начнется отступление. Об этом написал доктор политических и экономических наук, профессор Ваге ДАВТЯН.
-
2024-04-29 05:30
Список крупных налогоплательщиков по итогам первого квартала 2024 года свидетельствует о том, что в экономике Армении мало что изменилось – рост экономики, как и в последние пару лет, продолжается за счет релокации, реэкспорта, добычи полезных ископаемых и внутреннего потребления. Об этом в беседе со Sputnik Армения заявил председатель Аудиторской палаты Наири САРКИСЯН.
-
2024-04-27 14:59
Глава Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, говоря о акциях неповиновения, проходящих в последние дни близ села Киранц, а также о процессе делимитации госграницы между Арменией и Азербайджаном в Тавуше, призвал граждан Армении законными способами выразить свой протест.
-
2024-04-27 14:54
Вчера ночью неизвестные на автомобиле с тонированными стеклами, без номеров, вероятно, позже в сопровождении губернатора области и других чиновников, тайно приехали, проникли на «подлежащие сдаче территории» и совершили какие-то неизвестные действия. Об этом в беседе с журналистами заявил предстоятель Тавушской епархии, архиепископ Баграт Галстанян.