Ադրբեջանական ալիքն ասել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը մեկնաբանել է՝ ինչու մարտի 28-ին եթեր չհեռարձակվեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը, որին մասին հայտարարվել էր դեռ ամսվա սկզբին։
Հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովն ասել է՝ թեպետ նախապես հայտարարվել էր, որ հարցազրույցը եթեր կհեռարձակվի մարտի 28-ին, ծանուցման մասին հաղորդագրություն ավելի ուշ հեռացվել է AzTV-ի սոցիալական ցանցերի էջերից:
«Հարցազրույցի հեռարձակումը միայն մեզանից կախված չէ։ Մենք կանգնած ենք մի հարցի առաջ, թե որքանով է նպատակահարմար հարցազրույցը հրապարակել հիմա։ Երեկ մենք նույնիսկ չենք էլ հայտարարել, որ հարցազրույցը կցուցադրվի երեկոյան եթերում։ Ճիշտ է, մարտի սկզբին մենք ծանուցում էինք հեռարձակել, բայց ավելի ուշ պարզվեց, որ հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշակի հստակեցումներ են անհրաժեշտ։ Այդ պատճառով հեռուստադիտողների շրջանում թյուրիմացությունից խուսափելու համար մենք հեռացրինք այդ հայտարարությունները սոցիալական ցանցերի մեր բոլոր էջերից»,- ասել է Սեիդովը։
Նա միաժամանակ նշել է, որ հարցազրույցը կհրապարակվի։ Երբ ամսաթիվը հայտնի դառնա, այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Նշենք, որ հարցազրույցի փաստը դատապարտել են հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններն ու քաղաքական կառույցները՝ հարկադրված զրույցը որակելով միջազգային կոնվենցիաների և նորմերի խախտում: Հայտնի է նաև, որ բացի Հարությունյանից, ադրբեջանական լրատվամիջոցները զրուցել են նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.