«Կրոկուս»-ից մարդկանց փրկելիս թունավորում ստանալուց մահացել է Կարեն Ենգիբարյանը
Մահացել է մարդկանց «Կրոկուս»-ից փրկելու պահին օգնության հասած սրտացավ անցորդներից մեկը՝ Կարեն Ենգիբարյանը: Ըստ Mash.ru-ի՝ նա շմոլ գազ էր շնչել և սաստիկ մրսել, քանի որ իր բաճկոնը տվել է տուժածի։
35-ամյա Կարենն աշխատել է արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին «Կրոկուս»-ի մերձակայքում է եղել։ Համերգասրահի տանիքին ծուխ տեսնելով՝ վազել է դեպի գլխավոր մուտքը։
Նա մարդկանց ծխից հանել է, տարել բժիշկների մոտ ու հետ գնացել տուժողների մոտ, որոնցից մեկին է տվել իր արտահագուստը։
Կարենը տուն է վերադարձել միայն առավոտյան։ Նա ածխածնի օքսիդ է շնչել և մրսել. շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5:
Կարենը հոսպիտալացվել է «սուր շնչառական վարակ» ախտորոշմամբ: Նրա ինքնազգացողությունը հաջորդ օրերին կտրուկ վատացել է։ Կարենին փրկել չի հաջողվել։
Վաղը Մոսկվայի հայկական տաճարում տեղի կունենա Կարենի հոգեհանգստի արարողությունը։ Հայ երիտասարդը հաճախ է եկեղեցի գնացել, օգնել է տաճարի մաքրության աշխատանքներին և մասնակցել պատարագին։
Երեք տարի առաջ նա ամուսնացել էր, մանկուց էլ երկրպագում էր Մոսկվայի «Սպարտակին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 21:41
Исполнительный орган Республиканской партии Армении выражает глубокое возмущение и сожаление в связи с принятой на съезде Европейской народной партии резолюцией по Армении, которая не имеет никакого отношения к истинным национальным интересам армянского народа.
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.