Последние новости

ԿԲ-ն նախնական հավանություն է տվել «ԲիՕՋիՋի»-ի կողմից «Ամերիաբանկ»-ի ձեռքբերման գործարքին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հավանություն է տվել Bank of Georgia վրացական միջազգային բանկի կողմից «Ամերիաբանկի» ձեռքբերման գործարքին, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը:

«ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի մարտի 29-ի նիստում Խորհուրդը որոշում է կայացրել նախնական համաձայնություն տալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի լիիրավ ինքնուրույն անդամ դառնալու շուրջ:

Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ