Ո՞Վ Է ՈՒՄ ԴԱՎԱՃԱՆԵԼ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է հայրենիքից արցախցիների հեռանալու շրջանում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի զրույցի մասին: Փաշինյանը Պուտինին հարցրել է, թե ինչու նա ճակատագրի քմահաճույքին թողեց արցախցիներին, ինչին Պուտինը պատասխանել է, որ այդ ինքը՝ Փաշինյանն է որոշել, որ արցախցիներն այլ տարբերակ չեն կարող ունենալ, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից:
ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ ՄԵՋ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում փաստացի խոսեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Արցախին դավաճանելու մեջ Ռուսաստանին մեղադրում են նրանք, ովքեր Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Զվարճալի «մանկամտություն», այնպես չէ՞: Բայց շատ բնորոշ ներկայիս իշխող թիմին, որը ոչ մի բանում և երբեք չի ընդունում իր մեղքը։
Այսինքն, եղավ 44-օրյա պատերազմը, որը դադարեցրին բնավ ոչ Ֆրանսիան, ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն։ Պատերազմը կասեցրեց Ռուսաստանը։ Կարող էր ավելի շուտ դադարեցնել, բայց Փաշինյանը չէր համաձայնել. հայտնի պատմություն, որը Փաշինյանի թիմը չի հերքում։
Բայց ի վերջո Մոսկվան կասեցրեց պատերազմը, ապահովեց արցախցիների վերադարձը հայրենիք։ Ապահովեց խաղաղ կյանք ու զարգացում: Այո, լինում էին միջադեպեր, բայց ընդհանուր առմամբ Արցախը երկու տարի շարունակ ապրում էր խաղաղ կյանքով և ամոքում վերքերը, քանի որ լավ թե վատ, բայց գործում էր 9.11.2020-ի Եռակողմ համաձայնագիրը, որը որևէ կերպ չէր որոշում Արցախի կարգավիճակը, թողնում էր դա առկախ, և հենց դրանում էր ամփոփված վիճելի տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի ներկայության տրամաբանությունը։
Այնուհետ, Ռուսաստանի թիկունքում, առանց ռազմական գործողությունների դադարեցումն ու արցախցիների վերադարձն ապահոված Մոսկվայի հետ համաձայնեցման, Փաշինյանը հայտարարում է, թե Արցախն Ադրբեջանի մասն է։ Այդ հայտարարության կնքահայրերի դերում հանդես են գալիս Շառլ Միշելն ու Էմանուել Մակրոնը, որոնք ոչինչ չեն արել ո՛չ պատերազմի դադարեցման, ո՛չ էլ արցախցիների վերադարձի համար: Բացարձակապես ոչինչ:
Հապա դրեք ձեզ Պուտինի տեղը։ Պատկերացրեք, որ ինչ-որ բան եք պայմանավորվել ձեր գործընկերոջ հետ, ընդ որում օգնել եք նրան լուծել իր համար շատ կարևոր, կարելի է ասել՝ ճակատագրական խնդիր, իսկ հետո իմանում եք, որ ձեր թիկունքում նա, ում օգնել եք շատ ծանր իրավիճակում, ձեր թշնամիների հետ պայմանավորվել է մի բանի շուրջ, ինչն անմիջականորեն շոշափում է ձեր շահերը և ոտնահարում դրանք, հարկ չհամարելով նախապես եթե ոչ քննարկել դա ձեզ հետ, ապա գոնե տեղյակ պահել:
Եվ այդքանից հետո վայ-վարչապետ Փաշինյանը, վայ-խոսնակ Սիմոնյանն ու նրանց ընկերախումբը Մոսկվային են մեղադրում արցախցիներին դավաճանելու մեջ…
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը նրանք բացատրում են նրանով, որ 2022-ի սեպտեմբերին մարտեր են եղել, որոնց արդյունքում Հայաստանը կորցրել է սահմանային մի շարք դիրքեր։ Իբր՝ ՀԱՊԿ-ը չմիջամտեց, դրա համար էլ Երևանը ստիպված եղավ զիջման գնալ և Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Այդ ռազմական գործողությունները դադարեցվել էին, ի դեպ, համատեղ ջանքերով։ Նախ՝ հայկական ստորաբաժանումների դիմակայությամբ, բայց նաև տարբեր մայրաքաղաքների, այդ թվում Մոսկվայի անդրկուլիսյան ջանքերով։ Հիշում ենք Ալիևի խոսքերն այն մասին, որ որոշ գործընկեր-բարեկամներ համոզում են իրեն նահանջել զբաղեցրած դիրքերից։ Ո՞ւմ նկատի ուներ Ադրբեջանի նախագահը։ Մի՞թե Մակրոնն ու Բայդենն են փորձել համոզել Ալիևին։ Իսկ գուցե խոսքը ՀԱՊԿ անդամ երկրների որոշ ղեկավարների՞ մասին էր։
Բայց կարեվորը նույնիսկ դա չէ, այլ Փաշինյանի ու թիմի տրամաբանությունը. ռազմական այլ գործողություններ թույլ չտալու համար պետք է զիջել ագրեսորի պահանջներին... Այսինքն եթե վաղը Ադրբեջանի որևէ նոր դիվերսիա լինի, ապա այս անգամ ի՞նչ է տալու Փաշինյանը: Մեղրիի միջով ճանապա՞րհ։
Նման «տրամաբանությունը» վկայում է միայն մեկ բանի մասին. Փաշինյանին և իր թիմին մտահոգում է միայն ներկա օրը, իշխանության պահպանումը։ Եվ հենց իրենց իշխանությունը նկատի ունեն, երբ խոսում են Հայաստանի ինքնիշխանության համար իրենց պայքարի մասին։ Այլապես կհասկանային մի պարզ բան. եթե դու այսօր ինչ-որ պատրվակով տարածքներ ու հարմար դիրքեր ես զիջում թշնամուն այսրոպեական փխրուն խաղաղության համար, ապա դա ամենևին չի կանխում ապագա հնարավոր ագրեսիան։ Ընդհակառակը, լոկ բարենպաստ պայմաններ ես ընձեռում թշնամուն՝ հետագա նոր ագրեսիայի համար։ Ագրեսիա, որը հարվածի տակ է դնում երկիրդ։
Բայց նրանք թքած ունեն, թե ինչ կլինի հետո, ինչով և ինչպես են իրենց այսօրվա «մանկամտության» դիմաց հատուցելու հայերի սերունդները։ Գլխավորը՝ պահեն իշխանությունը այսօր և այս պահին, որպեսզի ստիպված չլինեն պատասխան տալ թքած ունենալու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:42
Поскольку Никол Пашинян находился на Алтае, где обсуждал проблему разведения в Армении кавказских леопардов, миссию озвучить отказ Еревана от сдачи американцам в аренду дороги через Сюник возложили на депутата от правящей партии Армана Егояна. По словам последнего, в Ереване увидели в этом предложении американцев вызовы суверенитету республики, а потому ответили отказом… Депутат уточнил, что возможные же варианты аутсорсинга, то есть делегирования тех или иных функций, связанных с транзитом через территорию Армении, рассматриваются, но носят пока характер очень общих идей. Что же предшествовало «героическому» отказу Еревана намерениям США? Намерению, которое, наверное, не случайно, первым озвучил посол США в Турции. О том, что конфликт между Арменией и Азербайджаном близок к завершению, поскольку пришли американцы и сказали: «Хватит вам враждовать из-за разных подходов по вопросу будущего транзита через Сюник, мы готовы взять в аренду эту дорогу…».
-
2025-07-24 10:34
Тер-Петросян обратился к Пашиняну с предложением отменить намечаемый последним митинг в Эчмиадзине с требованием отставки католикоса. Более того, Тер-Петросян предлагает Пашиняну освободить политзаключенных, в первую очередь архиепископов Баграта и Микаэла, а также Самвела Карапетяна…
-
2025-07-23 09:16
По ходу проведенного в Шуши медиафорума президент Азербайджана Ильхам Алиев, отвечая на вопросы своих гостей, среди прочего говорил и о том, что ему нужны гарантии того, что нынешние подходы Армении по Арцаху, позиция официального Еревана не изменятся.
-
2025-07-22 09:44
Пока Алиев проводит в Шуши медиа-форум с участием представителей более 50 стран и между делом традиционно прикалывается над Пашиняном на публике, последний готовит в Эчмиадзине митинг против ААЦ. Именно против ААЦ, а не католикоса, как старается "аргументировать" Пашинян. Против ААЦ, поскольку, как показали предыдущие дни, армянское духовенство всего мира на стороне Католикоса. Пашиняну, несмотря на все усилия, внести раскол в среду духовенства не удалось, а предоставление общественного эфира двум попам-расстригам для охаивания католикоса выставило Пашиняна на смех.