Ի՞ՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՀՀ ԲԱՆԿԵՐՈՒՄ «ՄԻՐ» ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
«Միր» վճարային համակարգի գործունեության դադարեցումը ՀՀ բանկային համակարգում բացասական հետևանքներ կունենա թե՛ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների, թե՛ հայաստանյան բիզնեսի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Մի կողմից կարող են նվազել էլեկտրոնային առևտուրը և գումարների փոխանցումները։ Երկրորդ` կարող է ՌԴ–ից քաղաքացիների հոսքը նվազել, քանի որ նրանք գերադասում են գնալ այն երկրներ, որտեղ կարող են ավելի ազատ օգտվել բանկային համակարգերից։ Սա էական ազդեցությոսւն կունենա ՀՀ տնտեսության վրա, քանի որ նրանք այստեղ գալով ապրում էին, առևտուր անում, բնակարաններ գնում կամ վարձակալում, տուրիստների համար էլ էր դա կարևոր։ Այսինքն` սանկցիաների պատճառով այս համակարգի վերացումը էականորեն կազդի տնտեսության վրա»,– կարծում է Մակարյանը։
Նրա դիտարկմամբ` փոփոխությունը կարող է բացասաբար ազդել նաև ՌԴ–ում աշխատող հայաստանցիների վրա, որոնք վճարային այդ համակարգի միջոցով գումար էին ուղարկում Հայաստանում գտնվող իրենց հարազատների համար։
Ու թեև «ՎՏԲ–Հայաստան» բանկը հայտարարել է, որ շարունակելու է աշխատել «ՄԻՐ» քարտերով, բայց Գագիկ Մակարյանի կարծիքով` միայն մեկ բանկը չի կարող բավարարել ամբողջ պահանջարկը, հետևաբար, կարող են առաջանալ հերթեր, սպասարկումների մեջ խոչընդոտներ, ձգձգումներ, որոնք լրացուցիչ դժվարություններ կառաջացնեն հաճախորդների համար։
Անհատ քաղաքացիներից բացի, Մակարյանի համոզմամբ, դժվարությունների առաջ կկանգնեն նաև Ռուսաստանի հետ աշխատող գործարարները, առաջին հերթին` Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանողները։ Քանի որ Ռուսաստանն այժմ կտրված է աշխարհի այլ ֆինանսական համակարգերից և միջազգային այլ վճարային քարտերն այնտեղ չեն գործում, գործարար հարաբերություններում «ՄԻՐ»-ը երկու երկրների միջև փոխանցումներ կատարելու միակ տարբերակն է։
Գագիկ Մակարյանը նաև նկատում է, որ հատկապես 2022թ–ից հետո հայաստանյան բանկերի եկամուտները կտրուկ ավելացել են և նրանք չեն վախենում, որ «ՄԻՐ» քարտերից հրաժարվելով` հաճախորդներ կկորցնեն, թե չէ կկարողանային արևմտյան պատժամիջոցներից խուսափելու այլ ուղիներ գտնել։
«Վերջին հաշվով` աշխարհն էլ է անարդար Հայաստանի հանդեպ։ Թուրքիան շատերի աչքի առաջ հսկայական առևտուր է կատարում Ռուսաստանի հետ, բայց այդ սանկցիաները կարծես ուշանում են, կամ քիչ են, կամ, իբր, չեն նկատում։ Հայաստանի պետական մարմինները ևս պետք է այդ սանկցիաների մասով որոշակի դիմադրողականություն դրսևորեն` պատճառաբանելով, որ մեր երկիրն այն վիճակում չէ, որ բոլոր սանցիաների ճիպոտը մեր գլխին բանեցնեն»,– արձանագրում է Մակարյանը։
Նշենք, որ «Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը ևս ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ 2023թ–ին ՌԴ–ից ՀՀ է փոխանցվել 3.9 մլրդ դոլարի տրանսվերտ, որից 3.1 մլրդ–ը եղել է առևտևային նպատակներով։ Վկայակոչելով մասնագետների գնահատականները` Իսայանը նշում է, որ նշված փոխանցումների մեծ մասն իրականացվել է հենց «Միր» քարտերի միջոցով։
Հիշեցնենք` մարտի 19–ին ՀՀ առևտրային բանկերը հայտարարեցին, որ մարտի 30-ից դադարեցնելու են «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը` հաշվի առնելով ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։
Ռուսաստանյան այդ վճարային համակարգի հետ համագործակցությունը մարտի 30-ից հետո շարունակելու է միայն «ՎՏԲ–Հայաստան» բանկը` որպես ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.