Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՃՆՇՈՒՄ Է ԻՐ ԴԵՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ադրբեջանը, հասկանալով, որ իրավական ձևակերպումները կարող են արգելափակել ադրբեջանական ավարի լեգիտիմացումը, սկսել են ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով` դեռ 2020 թ–ին հասկանալի էր, որ Ադրբեջանը հայելային կերպով ներկայացնում է գանգատներ, որպեսզի որոշակի փուլում իրավական գործընթացները կարողանա օգտագործել որպես քաղաքական սակարկությունների առարկա։
«Իրավիճակն ավելի մտահոգիչ դարձավ, երբ Հայաստանի իշխանությունները տարբեր դեմքերով սկսեցին դա ֆորմալացնել և մտադրությունները բացահայտեցին նաև հասարակության համար։ Սա ազդակ էր, որ այդ քննարկումները իրապես ընթանում են և կարող են կյանքի կոչվել»,– նշեց Սահակյանը։
Նա ընդգծեց` ՀՀ իշխանությունների փաստարկը, թե Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից հրաժարվելու դեպքում Ադրբեջանն էլ կհրաժարվի Հայաստանի դեմ գործերից, տեղին չէ։
«Մենք չունենք սիմետրիկ վիճակ։ Եթե երկկողմանի ագրեսիա լիներ, երկկողմ հանցագործություններ լինեին կամ երկկողմ էթնիկ զտումներ, ապա միգուցե ընդունելի լիներ, բայց մենք ասիմետրիկ իրավիճակում ենք, և սա ծնելու է անարդարություն»,– ասաց միջազգային իրավունքի մասնագետը։
Նա ՀՀ իշխանություններին կոչ է անում ձեռնապահ մնալ նման քայլերի իրականացումից, քանի որ դրանք կարող են վնասել Հայաստանի և հայերի կենսական շահերը։
Հիշեցնենք` Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։ Մարտի 12–ի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց` ՀՀ–ն կարող է հրաժարվել միջազգային ատյաններում Բաքվի դեմ հայցերից, երբ խաղաղության պայմանագիրը պատրաստ կլինի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.