Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՊՐԻԼՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 8 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ, ՕՐԸ 2 ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԻ
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկից 8 տարի է անցել:
Այն սխրագործություններն ու վճռական գործողությունները, որոնք իրականացրեցին մեր զինծառայողները, այսօր էլ ակտուալ են, որովհետև Ադրբեջանը «մռութին ուտելով» հստակ հասկացավ, որ Արցախի ու Հայաստանի դեմ որևէ պատերազմ կամ գործողություն «հեշտ զբոսանք» չի լինելու:
Ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում Պաշտպանության բանակն ունեցավ 75 զոհ, նահատակներ, որոնց առաքելությունը մեկն էր` ամեն գնով պաշտպանել հայրենիքը և նրանք նույնիսկ կյանքի գնով արեցին:
Ադրբեջանի այդ ժամանակվա կորուստների մասին շատ խոսվեց` 700-800-ի կարգի էր, այլ աղբյուրներ մինչև 1000 էին նշում:
Այդ ժամանակ բանակը, հասարակությունը գիտեին` կա պետություն, որը ոչ միայն պատասխանատու էր իր զինծառայողի ցանկացած քայլի համար, այլ իր ողջ ներուժը դնելու էր հայրենիքի պաշտպանության համար:
Այսօր էլ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում թշնամուն ճնշման մեծ թվով մարտական առաջադրանքների են մասնակցել` դիվերսիոն գործողություններից մինչև 44-օրյա պատերազմ:
Այդ ամենն արվել է պատվով, ցավոք, որոշ դեպքերում անձնազոհության միջոցով:
Այսօրվա օրը 2 կարևոր խորհուրդ ունի` հայը ցանկացած գնով կարող է իրեն պաշտպանել, երկրորդ՝ այն երկիրը` այս դեպքում հասկանալ իշխանությունը, որն իր զավակների բարձր առաքելությունը համարում է «հանուն ոչնչի»` իր ազգի համար հեռանկար չի կարող ապահովել:
Հավերժ փառք և խոնարհում վերջին 3 տասնամյակներում հանուն հայրենիքի` Հայաստանի ու Արցախի ազատագրման և պաշտպանության համար նահատակվածներին և մեծագույն հարգանք նրանց ընտանիքներին:
Հ․Գ. Լուսանկարում ապրիլյան գործողությունների առաջին օրը` Արցախի հարավային ուղղությամբ գրոհած ադրբեջանական ուղղաթիռն է կամ այն, ինչ մնացել է դրանից, որը խոցվել է մարտական դիրքի անձնակազմի ուժերով` նռնականետով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.