Զախարովա․ Երևանը Ղարաբաղի հարցով որոշումները կայացրել է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ
Հայաստանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումները կայացրել է հենց ՆԱՏՕ-ի ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե իբր Մոսկվան ու ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի սրման ժամանակ, սուտ են.«Զվեզդա» հեռուստաալիքի «Между тем» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա ճիշտ չէ, դա սուտ է: Այդ որոշումը պաշտոնական Երևանը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցելուց հետո։ Ես ստի մեջ մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են Ղարաբաղի վերաբերյալ Երևանի կայացրած որոշումների համար Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղավորության գաղափարը», - ասել է Զախարովան։
Արևմտյան երկրները, նրա խոսքով, առաջ էին տանում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման։ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները ոչ մի կերպ չեն վերագրվել կամ երաշխավորվել այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ի թելադրանքով։
Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացումը կախված է միայն նրանից, թե պաշտոնական Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողական ազդեցություն ունենալ տարածաշրջանում և երկրում տիրող իրավիճակի վրա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների «սառեցման» մասին՝ բացատրելով դա, որ «կազմակերպությունից պատասխան չեն ստացել այն հարցին, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում»:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.