Շուռնուխի նոր թաղամասում ջուրն ու հոսանքը դեռ միացված չեն
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր թաղամասը դեռ շահագործման չի հանձնվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին գյուղի բնակիչները։ Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ գյուղում շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև 2024 թվականի ապրիլ ամիսը։
Տների կառուցման հիմնական աշխատանքներն ավարտվել են, սակայն մինչ օրս էլեկտրաէներգիան միացված չէ, ջուր չի անցկացվել։
Բացի այդ, գործող բարձրավոլտ էլեկտրագիծն անցնում է այդ տների տնամերձ հողամասերով, ուստի այն ևս պետք է տեղափոխվի։
Նշենք, որ գյուղում սուր է ջրամատակարարման խնդիրը։ Իսկ նոր ջրատարը, բնակիչների կարծիքով, խնդիրը չի լուծի աղբյուր ջրերի սակավության պատճառով։
Ավելի վաղ գրել էինք, որ Սյունիքի Շուռնուխ գյուղի նոր թաղամասը դեռ շահագործման չի հանձնվել. հինգերորդ հետաձգումից հետո շինաշխատանքները պետք է ավարտված լինեին 2024 թվականի սկզբին:
Մարտի 7-ին ՀՀ կառավարությունը որոշեց ևս 108,5 մլն դրամ հատկացնել դեռևս կիսակառույց բնակելի տների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.