Ղազախական մի շարք բանկեր հրաժարվել են սպասարկել ռուսական «Միր» քարտերը
Ղազախական մի շարք բանկեր պատժամիջոցների պատճառով հրաժարվել են սպասարկել ռուսական «Միր» քարտերը, իսկ «ՎՏԲ» բանկը և «Բերեկե բանկը» մասամբ շարունակում են աշխատել նրանց հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստանը»:
Բացի այդ, ռուսական այս քարտերը չեն սպասարկվում «Ազգային բանկում», «Ֆորտե» բանկում, «Նուրբանկում» և այլն:
«ՎՏԲ» պարզաբանել է, որ իրենց բանկոմատներից կարելի է գումար հանել «Միր» քարտերից, սակայն ազգային արժույթով:
2024 թվականի փետրվարի 23-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Միր» վճարային համակարգի օպերատոր Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգի դեմ: Ընկերությունը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի ռուսական վճարային ենթակառուցվածքի շահագործման վրա։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ից Ղրղզստանում ևս կդադարեն գործել «Միր» քարտերը՝ վճարային համակարգի քարտային օպերատորի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով։ Այդ մասին հայտնել էր տեղական ազգային վճարային Elkart համակարգը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական բանկերը, որոնք ազգային վճարային համակարգի՝ Armenian Card (ArCa) մասնակիցներ են, ապրիլի 1-ից դադարեցրել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ հայտարարել էր, թե ՀՀ-ում հրաժարվում են սպասարկել «Միր» քարտերն ԱՄՆ-ի կողմից ուղիղ և անուղակի պատժամիջոցների սպառնալիքների պատճառով։
«Հրապարակ»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.