ՀՀ-ում մարդկանց 90 տոկոսը դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը
ՀՀ-ում հարցվածների 67 տոկոսը կարծում է, որ ՀՀ իշխանությունն ունակ չէ Հայաստանի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Եթե 2023թ․ հունվարին հարցման մասնակիցների 10,6 տոկոսով նշել էին՝ միանշանակ այո, 19,8 տոկոսը՝ավելի շուտ այո, այսինքն՝ մոտ 30 տոկոսը կարծում էր, որ ունակ կլիներ, ապա այժմ այդ ցուցանիշը նվազել է և միայն 8,7 տոկոսն է կարծում, որ ունակ կլինեն խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար ևս ընդունելի պայմաններով, 18,2 տոկոսը նշում է՝ ավելի շատ ոչ և միանշանակ ոչ նշել է 48,8 տոկոսը։ Այսինքն՝ 67 տոկոսը նշում է, որ այս իշխանությունն ունակ չի լինի ՀՀ-ի շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասաց Նավասարդյանը՝ նշելով, որ դա շատ կարևոր ցուցանիշ է։
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելուն և չորս գյուղերը հանձնելուն, ապա հարցվածների շուրջ 90 տոկոսը նշել է, որ ընդունելի չէ այս մոտեցումը։ Մասնավորապես, միայն 2,9 տոկոսը նշել է, որ միանշանակ ընդունելի է, ավելի շուտ՝ ընդունելի է՝ կարծում է 6 տոկոսը, 79,7 տոկոսը նշել է, որ ընդհանրապես ընդունելի չէ, 7,8 տոկոսը նշել է՝ ավելի շուտ ընդունելի չէ, 3,6 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 09:31
Суд отклонил ходатайство следствия о применении административного надзора в отношении журналистки Ануш Мирзоян по делу о событиях 21 апреле 2021 года в Сюнике. Об этом Armenia Today сообщили в пресс-службе Следственного комитета.
-
2025-05-16 09:29
В Стамбуле в пятницу запланированы трехсторонние встречи России, Украины и Турции, а также США, Турции и Украины. Об этом сообщает РИА Новости со ссылкой на источник в турецком внешнеполитическом ведомстве.
-
2025-05-16 09:27
Индийцы отменяют отдых на популярных курортах Турции и Азербайджана после того, как эти страны поддержали Пакистан во время его недавнего конфликта с Нью-Дели, сообщает Reuters со ссылкой на две туристические компании.
-
2025-05-16 09:25
Офис Владимира Зеленского обнародовал указ о составе делегации Украины на переговорах с Россией из 12 человек, в которую, в том числе, вошли заместители глав МИД, СБУ, Генштаба ВСУ.