Последние новости

Զախարովա. «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելուց Հայաստանն ավելի շատ կտուժի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք ցավով փաստում ենք, որ Երևանը ենթարկվել է արևմուտքի ճնշմանը նաև այս հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 


«Երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կկրի։ Երկրի քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունները, ՌԴ-ում աշխատող հայերի համար ավելի դժվար կլինի փող փոխանցել հայրենիք, քարտով վճարելու հնարավորություն չեն ունենա նաև զբոսաշրջիկները։ Անցած տարի, հիշեցնեմ, նրանց թիվը գերազանցել է միլիոն մարդը։ Կան նաև այլ օրինակներ, թե ինչպես դա կհարվածի Հայաստանի տնտեսությանը։ Ես վստահ եմ, որ, ցավոք, այդ քայլի վնասները շատ ավելին են, քան արևմտյան ռեստրիկցիաների հիպոթետիկ վնասը»,- ասել է Զախարովան։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ