ՎՏԲ բանկերը ՀՀ–ում, Բելառուսում և Ղազախստանում ամբողջ ծավալով սպասարկում են «Միր» քարտերը
ՎՏԲ խմբի բանկերը Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում շարունակում են ամբողջությամբ սպասարկել «Միր» քարտերը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից։
«ՎՏԲ խմբի բանկերը Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում շարունակում են իրենց ենթակառուցվածքում ամբողջ ծավալով սպասարկել «Միր» քարտերը, ինչպես եղել է նախկինում։ ՎՏԲ խմբի բանկերի և ցանկացած այլ ռուսական բանկերի «Միր» քարտատերերը կարող են գումար կանխիկացնել բանկոմատներից, վճարումներ ու փոխանցումներ (այդ թվում` միջազգային) կատարել բջջային հավելվածներով»,- ասվում է հաղորդագրությունում։
Կախված երկրից՝ փոխանցումները կարելի է իրականացնել հեռախոսի կամ քարտի համարով, բանկային ռեկվիզիտներով, ինչպես նաև կանխիկի տրամադրումով։
«Մենք հետևում ենք այդ երկրների ֆինանսական շուկայում տիրող իրավիճակին և հաշվի ենք առնում նրանց տարածքներում մեր բանկոմատների և տերմինալների ցանցի ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտության դեպքում ՎՏԲ-ն միշտ պատրաստ է օպերատիվ կերպով արձագանքել շուկայի իրադրության փոփոխությանը», - նշել են մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք` ArCa ազգային վճարային համակարգը հայտարարել է, որ մարտի 30-ից դադարելու է սպասարկել «Միր» քարտերը։ Այդ քարտերի սպասարկումը կշարունակի «ՎՏԲ Հայաստան» բանկը, որի չի մտնում ArCa համակարգի մեջ։
Հայաստանի բանկերի միությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ հայկական բանկերը որոշել են դադարեցնել «Միր» պլաստիկ քարտերի սպասարկումը՝ հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.