Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. Ավինյանը հանդիպեց ակտիվիստներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը և նրա աջակիցները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պայքարելով ծառերի հատման դեմ։
Նրանք եկել են պաստառներով, որոնց վրա գրված է. «Պահպանե՛ք ծառերը», «Դադարեցրեք հատումները»։ Ցուցարարները վանկարկում են. «Կանաչ Երևան»։
Նրանք վստահ են` բազմաթիվ ծառեր են հատվել, որոնք հիվանդ չէին, կենսունակ էին։
«Չի կարելի միանգամից մասսայաբար կտրել բոլոր ծառերը։ Հարավային քաղաքներում, ինչպիսին Երևանն է, անթույլատրելի է նման բան անել ու ժողովրդին զրկել թթվածնից։ Ծառերը փրկում են մեզ քաղցկեղածին ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Փողոցները ծառերից զրկելը նշանակում է դատապարտել բնակչությանը»,– ասացեց Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, որը նախկինում եղել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրենը։
Վարդանյանը շեշտեց` կանաչապատումը ոչ թե գեղեցկության մասին է, այլ առողջության։ Ավագանու անդամը նշեց, որ իշխանության նմանատիպ գործողություններում նաև կոռուպցիա է առկա, այդ փաստով դիմել են դատախազություն, դատարան ու պետական վերահսկողության ծառայություն։ Նամակներն արդեն ընթացքում են։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը և փորձեց բացատրել, թե ինչու են նրանք նման որոշում կայացրել։
«Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարում 35 հա ծառ է կտրել, այսինքն` 10 000 հատ, դա արվել է ոռոգման համակարգի ներդրմամբ։ Երևանի քաղաքային իշխանությունը տասնյակ այգիներ է վերականգնում` Մերգելյանի այգի, Դավթաշենի այգի, Դավիթ Անհաղթի այգի, Օղակաձև այգու հատվածներ և այլն։ Վերականգնել ենք նաև անտառներ Սարալանջի հատվածում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ»,– ասաց Ավինյանը։
Քաղաքապետը հատուկ անդրադարձավ Վիկտոր Մնացականյանին` ընդգծելով, որ նա ընդհանրապես չպետք է խոսի, որովհետև Մնացականյանի ռեստորանը ռեկրեացիոն գոտում է։
Երևանի քաղաքապետը վստահ է` Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար մանիպուլացնում է ժողովրդին։ Նրա խոսքով` մոտ 5 տարի առաջ Մնացականյանն անձամբ է ասել, որ բոլոր թեղիները պետք է կտրվեն։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի հատված ծառերի նոր փորձաքննություն անցկացվի, Երևանի քաղաքապետն էլ դա ի գիտություն ընդունեց, բայց վստահեցրեց` ոլորտին առնչվող բազմաթիվ գիտնականների հետ են զրուցել և կարծիքներ լսել։
Ակցիային մասնակցում են նաև այլազգիներ, որոնք պնդում են` Երևանի կատարվողը ծառասպանդ է, ոչ թե ուղղակի փոխարինում։
Հիշեցնենք` «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր ծառերով» ծրագիրը սկսվել է 2023 թվականից։
Տևական ժամանակ է` Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ թափով սկսվել է ծառերի հատման գործընթացը։ Թումանյան, Ալեք Մանուկյան փողոցներում արդեն իսկ բազմաթիվ ծառեր են կտրվել, հիմնականում` թեղիները։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանն ավելի վաղ ասել էր, որ թեղիները փոխարինվելու են Երևանին ադապտացված, ֆունկցիոնալ և առանց խնդրի ծառատեսակներով` ալբիցիա լենքորանյան, օճառածառ և սակուրա։ ՀՈԱԿ–ից վստահեցրել էին` փոխարինման ենթակա ծառերն անկենսունակ են։ Ծրագիրն իրականացվելու է Ալեք Մանուկյան, Սայաթ–Նովա–Ալեք Մանուկյան–Չարենց, Ալեք Մանուկյան–Խանջյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցների հատվածներում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.