Զանգվածային ցույցեր Վանում. քրդամետ կուսակցության կողմնակիցները դուրս են եկել փողոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բողոքի ցույցերի պատճառ է դարձել Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերանայումը:
Թուրքիայում Վան նահանգի բնակիչները դուրս են եկել փողոց՝ չնայած ցույցեր անցկացնելու արգելքին։ Նրանք դեմ են, որ քրդամետ Dem կուսակցությունից նոր քաղաքապետի մանդատը չեղարկվի։
Նշենք, որ մարտի 31–ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Վանի քաղաքապետ է դարձել քրդամետ Dem կուսակցությունից Աբդուլլահ Զեյդանը: Սակայն նահանգի ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել Զեյդանի մանդատը, քանի որ նրան մեղադրում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ։
Քաղաքապետի պաշտոնը ստանձնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Աբդուլահաթ Արվաշը, որը ձայների քանակով երկրորդ տեղում է:
Հանրահավաքները սկսվել են դեռևս ապրիլի 2-ի ցերեկը, իսկ գիշերը վերածվել են անկարգությունների։
Թուրքիայի իշխանություններն ապրիլի 3–17–ը Վան և Բիթլիս Նահանգներում արգելել են ցույցերը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.