Последние новости

Անահիտ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ԹՈՂ ԳԱ ՈՍԿԵՊԱՐԻ ԻՄ ՏԱՆՆ ԱՊՐԻ, ՏԵՍՆԵՄ՝ ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՈՆՑ ԵՆ ԱՊՐԵԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 18-ին Ոսկեպար այցից հետո, գյուղում անորոշ վիճակ է: Մարդիկ սպասում են իշխանությունների որոշմանը՝ հուսով, որ 4 գյուղերը չեն զիջվի հակառակորդին՝ Ադրբեջանին: Հակառակ դեպքում Ոսկեպարը կհայտնվի թշնամու նշանառության տակ:

 

Ոսկեպարցի Անահիտ Ալավերդյանի ամուսինը զոհվել է 1993 թվականին՝ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով: 31 տարի անց՝ 2024-ին, Փաշինյանի՝ գյուղ այցից հետո, տիկին Անահիտը վերապրում է իր կյանքի ամենադաժան օրերը:

«Ես 4 անչափահաս երեխա եմ մեծացրել, բայց կռիվ չի եղել, իհարկե, թուրքերը էլի կրակել են, բայց ապրել ենք: Հիմա, երբ նոր ուզում եմ հանգիստ ապրեմ, լսում ենք հնարավոր զիջման ու կռվի մասին: Թուրքը գալու է Ոսկեպարի գլխին նիստի, ես իմ թոռանը ո՞նց պահեմ: Հողամաս չեմ կարողանալու գնալ, եթե գնամ, ինձ մեռած են հետ բերելու:

Նիկոլ Փաշինյանը թող իր կնոջ, երեխաների հետ գա իմ տանն ապրի, ես իմ տունն իրենց եմ տալիս, ես էլ կգնամ իրենց տուն: Տեսնեմ՝ քանի օր իմ տանը կապրեն, եթե կապրեն, ուրեմն ես էլ կապրեմ իմ հարևանի տանը, տեսնեմ՝ ոնց են թուրքի հետ ապրելու: Մարդկանց ցուցակ կա, որ թուրքերը գան էդ մարդկանց հետ հաշվեհարդար տեսնեն, ստեղ ապրելը ո՞նց կլինի, կամ մենք ենք մեռնելու, կամ՝ իրենք: Թուրքը կանգ չի առնելու, հաջորդը Կիրովականը, Երևանն են լինելու»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակչուհին:

Հիշեցնենք՝ Փաշինյանը մարտի 18-ին այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղեր և բնակիչների հետ զրույցում ասել, որ սահմանազատման և սահմանագծման իրական գործընթացը կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում, որի տարածքով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը: Դրանք են՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին և Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են և գտնվում են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջև:

Alpha News

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ