Последние новости

Երկրաշարժ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք

Ապրիլի 7-ին, ժամը 18:31-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 44.06⁰ աշխարհագրական կոորդինատներով, Հայաստան Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 29 մագնիտուդով երկրաշարժ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մուսայելյան, Ամասիա, Կաքավասար գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սարալանջ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ