Սի Ծինփինը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Ռուսաստանը և Չինաստանը մտել են խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության նոր ուղի, ինչը կառուցողական դեր է խաղացել միջազգային արդարության ապահովման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը։
Զրույցի սկզբում Չինաստանի ղեկավարը Ռուսաստանի նախարարին խնդրել է «ողջույնի անկեղծ խոսք փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»։
«Այս տարի Չինաստանը և Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը: Այդ տարիների ընթացքում մեր երկրները մտել են երկու խոշոր հարևան տերությունների միջև խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության նոր ուղի, որը ոչ միայն շոշափելի օգուտներ է բերել երկու երկրներին և նրանց ժողովուրդներին, այլև խաղացել է կառուցողական դեր միջազգային արդարության ապահովման գործում», - Սի Ծինփինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Չինաստանի ղեկավարը նաև ընդգծել է Լավրովի կատարած աշխատանքը ռուս-չինական հարաբերությունների խթանման ուղղությամբ»:
Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարն ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում։ Ավելի վաղ նա բանակցություններ է վարել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.