Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակը մեկն է` զրկել ժողովրդին պատմական հիմքերից, հիշողությունից ու դարձնել անարժեք զանգված։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
ՀՀ վարչապետն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճ, ու պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
«Փաշինյանը վերջին 30 տարվա մեջ միակ գործիչն է, որ իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան։ Նա 2021 թ–ից հետո իր քայլերով ապացուցում է, որ Ադրբեջանը 30 տարվա ընթացքում ինչ արել, ճիշտ է արել, իսկ մենք ինչ արել ենք, սխալ ենք արել»,– ասաց Շարմազանովը։
Նա Փաշինյանի այսօրվա ելույթը համեմատեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ` ընդգծելով, որ այդ ելույթն ավելի մեծ հարված էր հայոց պետականությանը։
«Եթե հոկտեմբերի 27-ը հայոց պետականության լիդերների ֆիզիկական գնդակահարում էր, ապա Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը հայոց պետականության բովանդակային ու գաղափարական գնդակահարումն էր»,– ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը։
Հարցին, թե ինչու ընդդիմության կողմից չկա հակազդեցություն, Շարմազանովը պատասխանեց` դեռ այդքան ռեսուրս ու ուժ չկա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.