Նարեկ Մալյանը մեղավոր ճանաչվեց․ նա անազատության մեջ կմնա ևս 5 ամիս 7 օր
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց։ Դատական որոշումը հրապարակեց դատավոր Սուսաննա Գզոգյանը։
Մալյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ։
«Նարեկ Բորիսի Մալյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով։ Հաշվի առնելով այն, որ նա անազատության մեջ է եղել 2023 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը, նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 5 ամիս 7 օր ժամկետով»,- ասաց դատավոր Սուսաննա Գզոգյանը։
Դրանից բացի Նարեկ Մալյանից հօգուտ պետության կբռնագանձվի դատահոգեբանական, դատալեզվաբանական լրացուցիչ փորձաքննության համար ծախսված 306 հազար դրամը։
Մինչ այդ հանրային մեղադրողը նշեց, որ նման դեպքում մինչև 4 տարի ժամկետով են ազատազրկում, սակայն դատարանին առաջարկեց Նարեկ Մալյանին դատապարտել 3 տարի 3 ամիս ժամկետով։ Նա ընդգծեց, որ նման ժամկետ է առաջարկում՝ հաշվի առնելով քրեական գործում առկա տվյալները, որոնք բնութագրում են Մալյանին։ Այն է՝ երբեք չի եղել դատապարտված, ծանրացնող հանգամանք էլ առկա չէ։
Հիշեցնենք, որ դեռ փետրվար ամսին Մալյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագրեր էին ներկայացվել, սակայն միևնույնն է` նրա կալանքը երկարաձգվել էր 2 ամսով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.