Մինասյան․ Եթե կան դժգոհություններ ՌԴ տեսակետների նկատմամբ, լուծման ուղին «մուննաթը» չէ
Եթե ինչ–որ մեկը կասկածում է, որ մեր տարածաշրջանում ՌԴ–ն մեր անվտանգության կարևոր բաղադիրչն է, ուրեմն այդ մարդը մեր պատմության հետ որևէ կապ չունի կամ պատմությունից դասեր չի քաղել։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառուսական քայլերին։
Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ն կտրի բոլոր դաշնակիցներից ու մեզ միայնակ թողնի գոշ գայլերի դեմ` ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի։
Մինասյանն ընդգծեց, որ այսօր աշխարհում չկա մի երկիր, որ իր խնդիրները լուծի միայնակ, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայոց պետականությունը բերել է միայնակ դաշտ։
«Մի դաշտ է բերել, որտեղ իր վարած քաղաքականության հետևանքով մենք կորցրել ենք արտաքին անվտանգային բոլոր հնարավոր համակարգերը։ Արևմուտքն էլ, օգտագործելով ՀՀ այս տիկնիկային իշխանությանը, փորձում է այս տարածաշրջանում ռուսական ազդեցությունը նվազելու ենթատեքստում ՀՀ–ին մղել հակառուսականացման։ ՀՀ իշխանություններն իրենց հերթին հեշտությամբ մտել են այս դերի մեջ»,– հայտարարեց Մինասյանը։
Մինասյանը նշեց` եթե կան դժգոհություններ ՌԴ պաշտոնական տեսակետների նկատմամբ, ապա դրա լուծման ուղին «մուննաթը» չէ կամ ՀՀ–ին մենակ թողնելը գորշ գայլերի արանքում, այլ նստել, խոսելն է խնդիրների մասին, բանակցելն է։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 12:02
Тюрколог Варужан Гегамян в своей публикации прокомментировал встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана, которая состоялась накануне в Стамбуле.
-
2025-06-21 12:01
Брат генерального прокурора Армении Анны Вардапетян, Тигран Вардапетян, который был заместителем главы ереванского административного раойна Норк-Мараш и был отстранен с должности в прошлом месяце по собственному желанию, устроился на работу в компании «Электрические сети Армении», которая принадлежит Самвелу Карапетяну и которую Никол Пашинян решил национализировать. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2025-06-21 11:57
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи отправился в Стамбул для участия в заседании Организации исламского сотрудничества (ОИС). Об этом сообщает Mehr.
-
2025-06-21 11:55
Миллиардер и благотворитель, президент "Ташир Груп" Самвел Карапетян Самвел Карапетян выступил с заявлением через свою адвокатскую группу.