Հակահայկական դպրոցական օլիմպիադան ապացուցում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել զավթողական ծրագրերից
Ադրբեջանում կազմակերպվելիք հակահայկական դպրոցական օլիմպիադան ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական և անօրինական ծրագրերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:
«Վերջերս ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 27-ին աշակերտական օլիմպիադա է անցկացվելու «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով (այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունեն Հայաստանի Հանրապետության տարածքը):
Միջոցառումն իրականացնում են Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը, Նախիջևանի կրթության նախարարությունը, Ադրբեջանի կրթության ինստիտուտը, Նախիջևանի պետական համալսարանը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը։
Ըստ կազմակերպիչների՝ օլիմպիադայի նպատակն է բարձրացնել աշակերտների իմացությունն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» պատմության, աշխարհագրության, մշակույթի, գրականության, ականավոր հասարակական գործիչների, պատմական գործիչների, տեղանունների և բանահյուսության մասին ու ապահովել գիտելիքների իբր խորը ուսումնասիրությունը: Երեք փուլով անցկացվող օլիմպիադային պետք է մասնակցեն 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները:
Այս միջոցառումն Ադրբեջանի զավթողական քաղաքականության բազմաթիվ դրսևորումներից ընդամենը մեկն է։ Ադրբեջանի ղեկավարությունը, չթաքցնելով իր վարած քաղաքականության բնույթը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքն ադրբեջանցիների «պատմական հայրենիքն» է, և իրենք անպայման պետք է «այնտեղ վերադառնան»։
Իլհամ Ալիևն այս թեզով հանդես է եկել 2022 թ. «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության վարչական շենք իր այցելության ժամանակ։ Հարկ է նշել, որ այդ կազմակերպության գործունեությունն ամբողջովին միտված է պետական հովանավորչությամբ վերը նշված կեղծ թեզերի մշակմանն ու տարածմանը:
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես են Ադրբեջանում հայատյացություն սերմանում անգամ մատաղ սերնդի շրջանում։ Սա նաև ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական և անօրինական ծրագրերից»,- ասված է հայտարարության մեջ:
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների հովանավորությամբ կազմակերպվող այս և նմանատիպ այլ հակահայկական միջոցառումները և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի զավթողական քաղաքականության և ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների սպառնալիքի վրա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.