ՈՍԿԵՊԱՐՑԻՆԵՐԸ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ՎՌՆԴԵԼ ԵՆ՝ ԱՍԵԼՈՎ, ՈՐ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼ»
Հայաստանում ԵՄ դիտորդներն օրերս այցելել էին Ոսկեպար: Ընդ որում, այցելել են՝ շրջանցելով Երևան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ և Ոսկեպար են հասել Ալավերդիով։ Մենք տեղեկացանք, որ ոսկեպարցիները, տեղեկանալով դիտորդների այցի մասին, շտապել են հանդիպել նրանց, սակայն երբ դիտորդները հայտնել են, որ իրենք Իջևան-Ոսկեպար ճանապարհը շրջանցել են, քանի որ այդ և հարակից տարածքները, իրենց կարծիքով, ադրբեջանական են, թեժ վեճ է ծավալվել ոսկեպարցիների և ԵՄ դիտորդների միջև: Ոսկեպարցիները դիտորդներին ուղղակի վռնդել են՝ ասելով, որ թույլ չեն տա իրենց հայրենի հողն ադրբեջանական համարել։
Մեզ պատմեցին նաև, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Ցականյանի հետ ևս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Ցականյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
Ծնունդով Տավուշի մարզից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել դիտորդների ու ոսկեպարցիների միջև ծավալված կոշտ զրույցի մասին, սակայն կորպուսի հրամանատարի հետ հանդիպման մասին տեղյակ չէ․ «Ինձ էլ են զանգահարել, պատմել, որ դիտորդների հետ հանդիպման ժամանակ ժողովուրդը կոշտ է արտահայտվել: Շատ էմոցիոնալ են, դուք չեք պատկերացնի»։
Դիտորդները գնացել էին բնակիչների հետ հանդիպմա՞ն։ «Ես որքանով տեղյակ եմ, ինչ-որ մեկը տեղեկություն է ստացել, որ ուրիշ ճանապահով են գնում, գնացել-հանդիպել են, բայց ես պատրաստվում եմ պաշտոնական հարցում անել, թե այդ ինչպես են համարում ադրբեջանական տարածք մեր ճանապարհը»,- ասաց պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 14:43
Отношения между Россией и Азербайджаном резко обострились. Недавно в Екатеринбурге были арестованы азербайджанцы в рамках расследования преступлений, совершённых 25 лет назад. Два подозреваемых скончались в СИЗО, остальные были жестоко избиты. Азербайджан жёстко отреагировал: отменил мероприятия, посвящённые русской культуре, провёл обыски в офисе агентства Sputnik и арестовал российских программистов. На российском государственном телевидении прозвучали угрозы «взять Баку за три дня».
-
2025-07-15 14:19
Бывшему мэру Эчмиадзина Диане Гаспарян предъявил обвинение Антикоррупционный комитет, сообщает ArmLur.am. Согласно изданию, бывшего мэра Эчмиадзина вызвали в Антикоррупционный комитет и допросили.
-
2025-07-15 14:18
Адвокат Арам Вардаванян направил генпрокурору обращение с требованием отменить незаконный арест главы ГК «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-07-15 14:16
Азербайджанские военные возвели большую башню рядом с армянскими территориями, перешедшими под их контроль в ходе делимитации и демаркации госграницы в 2024 году, сообщает журналист Воскан Саргсян.