Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին
Այսօր ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական խորհրդի 23-րդ նիստը, որին Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել։ Տեղեկությունը նիստից հետո հայտնել է Վալերի Գերասիմովը:
Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները:
Նրա խոսքով` ՀԱՊԿ երկրների ռազմական ղեկավարները համաձայնել են առաջադեմ մարտական փորձը ներդնել ՀԱՊԿ զորքերի պատրաստման պրակտիկայում։
Գերասիմովը նշել է, որ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը տեղի է ունեցել գործնական և կառուցողական մթնոլորտում, և արդյունքները կնպաստեն ռազմական անվտանգության առաջանցիկ զարգացմանն ու ամրապնդմանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.