Freedom House․ Հայկական ԶԼՄ-ների անկախ հետաքննությունները պարզել են քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ
Երկու անկախ հետաքննություններ, որոնք իրականացրել են հայկական անկախ Infocom և CivilNet պարբերականները, վերջինը՝ Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP) միջազգային ցանցի հետ համագործակցությամբ, և որոնք հրապարակվել են 2024թ. սկզբին, պարզել են քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ։ Այս մասին նշվել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Nations in Transit 2024» ամենամյա զեկույցում։
«Հաշվետվությունների համաձայն, 2022 և 2023թթ. «Քաղաքացիական պայմանագիրը» կարող էր շրջանցել կուսակցությունների ֆինանսավորման կանոնները և օգտագործել միջոցների հավաքման անօրինական միջոցներ։ Մասնավորապես, հետաքննությունները ցույց են տվել, որ նշված անձանց զգալի մասը, որպես «Քաղաքացիական պայմանագրի» դոնորներ, չի իմացել նվիրատվությունների մասին, որոնք արվել են իրենց անունից, որ նվիրաբերված գումարները շատ դեպքերում գերազանցել են դոնորների եկամուտները, իսկ իբր անհատական մուծումներն արվել են կոորդինացված ձևով»,- նշվել է փաստաթղթում։
Ինչպես նշել է կազմակերպությունը, այլ խոսքով՝ այդ միջոցների իրական աղբյուրները հայտնի չեն, ինչը Հայաստանի կառավարող կուսակցությունը դարձնում է անհաշվետու երկրի քաղաքացիների առջև և ահազանգում է օլիգարխների ազդեցության վերադարձի մասին, թեկուզև ծածուկ ձևով։
«Բացի այդ, հաշվետվությունները պարզել են որոշ համընկնումներ այն դոնորների և խոշոր բիզնեսի միջև, որոնք շահ են ստանում պետական մրցույթներից։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և նրա ընտանիքը միասին տնօրինում են «Հայէկոնոմբանկի» արժեթղթերի վերահսկիչ փաթեթը, բանկ, որը մասնակցել է նվիրատվությունների աջակցմանը։ Դատախազությունը, կառավարող կուսակցության հետ համերաշխություն դրսևորելով, հերքել է այս տեղեկությունները, գրել է Freedom House-ը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.