Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՆ ԱԼԻԵՎՆ ԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՆԴԱՏ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ քննարկման ժամանակ, որը ներկայացնում ենք ստորև․
«Մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով ավելի անկայուն և հակասական է դառնում։ Ադրբեջանի նախագահ Ալիևը, ում աջակցում է Թուրքիան, վերընտրվելու կապակցությամբ եվրոպական ղեկավարության շնորհավորական ուղերձներն ընկալել է որպես հայերի դեմ իր քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո տասնյակ հազարավոր հայեր, ինչպես նաև՝ Բաքվի հայ բանտարկյալները չեն տեսնում Եվրոպայի այդ նույն եռանդը Բաքվին մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում:
Ի՞նչ է իրականում տեղի ունենում: ԵՄ-ն և ԱՄՆ-ը հետամուտ են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեսքով այսպես կոչված հաջության պատմություն ստեղծելուն՝ Ուկրաինայում և Իսրայելում փակուղային իրավիճակի ֆոնին։ Հայաստանն այդտեղ հանդես է գալիս որպես թույլ օղակ և ենթարկվում է ուժեղ ճնշման՝ ավելի ու ավելի շատ զիջումների գնալով վերը նշված ձգտումը կյանքի կոչելու համար: Փոխարենը հայ ժողովրդին առաջարկվում են վաղանցիկ եվրոպական հեռանկար և ավելի լավ կյանքի նոր խոստումներ։
Նման հեռանկարի օգտակարության վերաբերյալ կասկածները պայմանավորված չեն դրա պիտանի լինելու կամ անհրաժեշտության աստիճանով. այն պարզապես անիրատեսական է: Ի լրումն բազմաթիվ այլ տեսակետների, այս սցենարն ի հայտ է եկել հակառուսական տրամադրությունների ուժեղացման և դեպի Արևմուտք Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի նպատակահարմարության, ու, ցավոք, ոչ ազատությունների, իրավունքների կամ ժողովրդավարական կառավարման արժեքների ու սկզբունքների համատեքստում։
Եվ ամենաանհեթեթն այն է, որ Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները պնդում են, որ միջազգային հանրությունը և արևմտյան տերությունները Հայաստանին չեն աջակցի իր ազգային անվտանգությունը և պաշտպանական կարողություններն ապահովելու հարցում։
ԵՄ-ն և ԱՄՆ ը ցույց են տվել, որ պատրաստ են ըմբռնումով մոտենալ Հարավային Կովկասում խաղի նոր կանոններ հաստատելու նրանց ձգտումներին։
Կցանկանայի, որ շատ պարզ մի ճշմարտություն ճիշտ գնահատականի արժանանար թե՛ Արևելքում, և թե՛ Արևմուտքում. նախ և առաջ ռազմավարական ներկայությունը Հայաստանում անպայման ենթադրում է դառնալ նրա անվտանգության երաշխավորը։ Եվ երկրորդ՝ Հայաստանից դուրս գալը հանգեցնում է Հարավային Կովկասից դուրս գալուն։ Ուկրաինայի փորձն ակնհայտորեն ցույց է տվել, որ կոնսենսուս պահանջող որոշումները կա՛մ շատ ուշ են ընդունվում, կա՛մ՝ շատ դժվարություններով` գտնվելով ձախողման վտանգի եզրին:
Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է իր գազային և նավթային «ասեղից» կախվածության մեջ դնել եվրոպական նոր երկրներ՝ դրանով իսկ ստեղծելով գործընկերների ավելի լայն դաշինք։ Նման ադրբեջանամետ և իրականում՝ հակաեվրոպական գործընկերությունը կխոչընդոտի ապագայում ցանկացած հայանպաստ քաղաքականություն որդեգրելը կամ իրականացնելը։
Արևմուտքի ակտիվ ներթափանցումը տարածաշրջան Հայաստանի միջոցով, Թուրքիայի անմիջական եվրոպական հեռանկարների հետաձգված խնդրի հետ մեկտեղ, ինչպես նաև՝ առանց հաշվի առնելու պատմականորեն հաստատված ռուսական և իրանական շահերը Հարավային Կովկասում, կարող են հանգեցնել Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի կողմից հզոր հակահայկական կոալիցիայի ձևավորմանը։
Իրանի և Իսրայելի միջև վերջին լարվածությունը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հաջորդած քննարկումները հաստատեցին, որ Հայաստանը չի կարող անտեսել հզոր քաղաքակրթական ներկայությունը տարածաշրջանում և առաջնորդվել միայն նոր շահերով։ Հակառակ դեպքում Հայաստանի պոտենցիալ աշխարհաքաղաքական մեկուսացումն ու նոր տարածաշրջանային էսկալացիան անխուսափելի են»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 19:41
Представители 102-й российской военной базы во главе с помощником командира по международным вопросам подполковником Игорем Селиверстовым возложили венок и цветы к мемориальному комплексу "Возрождение" в память о героях Баш-Апаранского сражения.
-
2025-05-28 19:39
Мы заинтересованы в развитии отношений с Арменией, это важно для нас, и я очень надеюсь, что найдем пути их углубления, установления связей между людьми, так как мы оба древние нации, у которых много общего. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил Чрезвычайный и полномочный посол Израиля в Армении Йоэль Лион.
-
2025-05-28 19:33
Секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу заявил о всестороннем развитии российско-иранского партнёрства. Его заявление прозвучало на встрече с секретарем Высшего совета национальной безопасности Ирана Али Акбаром Ахмадианом в рамках 13-й встречи высоких представителей, курирующих вопросы безопасности, проходящей в Москве. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-28 19:19
Премьер-министр Армении Никол Пашинян и его жена Анна Акопян занимаются политическим газлайтингом, написал в соцсети зампред Республиканской партии Армении, бывший глава Минобразования, кандидат медицинских наук Армен Ашотян (находится под домашним арестом – ред.).