Ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից իրականացվում է փուլերով
Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումն իրականացվում է փուլերով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը՝ հաստատելով ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման սկզբի մասին։
«Զորախմբի դուրսբերումն իրականացվում է էշելոնով՝ Դաղստանով», - ասել է դիվանագիտական աղբյուրը։ Վերջնական դուրսբերման ժամկետը դեռ չի հաղորդվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղաղապահներն արդեն լքել են Դադիվանքի հայկական վանական համալիրը։
Հիշեցնենք, որ ոչ Մոսկվան, ոչ Բաքուն պաշտոնապես չեն հայտարարել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման մասին։
Խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով վերջ դրվեց Ադրբեջանի 44-օրյա ագրեսիային Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.