Իրանի նախագահ. Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ, հաղորդում է IRNA-ն։
Խոսելով Իսրայելի վրա Իրանի պատասխան ռազմական հարձակման մասին՝ Ռաիսին նախ այն անվանել է «հակասիոնիստական գործողություն», ապա ընդգծել, որ «դա հենց սիոնիստներին պատժելու համար նախատեսված գործողություն էր»։
Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է նաև սահմանափակ գործողություն՝ նշելով, որ «եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։
«Եթե սիոնիստները մեր շահերի դեմ որևէ քայլ ձեռնարկեն, Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի։ Այսօր այլևս չի խոսվում Իրանի դեմ ռազմական տարբերակի մասին՝ շնորհիվ մեր զինված ուժերի զսպվածության և հեղինակության»,- ասել է Ռաիսին՝ ընդգծելով, որ Իրանի զինված ուժերը անվտանգության ստեղծողներ են և խաղաղարարներ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 12:02
Тюрколог Варужан Гегамян в своей публикации прокомментировал встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана, которая состоялась накануне в Стамбуле.
-
2025-06-21 12:01
Брат генерального прокурора Армении Анны Вардапетян, Тигран Вардапетян, который был заместителем главы ереванского административного раойна Норк-Мараш и был отстранен с должности в прошлом месяце по собственному желанию, устроился на работу в компании «Электрические сети Армении», которая принадлежит Самвелу Карапетяну и которую Никол Пашинян решил национализировать. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2025-06-21 11:57
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи отправился в Стамбул для участия в заседании Организации исламского сотрудничества (ОИС). Об этом сообщает Mehr.
-
2025-06-21 11:55
Миллиардер и благотворитель, президент "Ташир Груп" Самвел Карапетян Самвел Карапетян выступил с заявлением через свою адвокатскую группу.