Ռուսաստանում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել
Կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսոբրնադզոր) չի բացառում միգրանտների համար քննությունների բալային համակարգի փոփոխությունը և քննության մեջ բանավոր խոսքի ստուգման ներառումը։ Տեղեկությունը, հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությունը, հայտնել է ՌԲԿ-ն:
«Մեր երկրում գտնվելու ընթացքում միգրանտների մեծ մասը կյանքի տարբեր իրավիճակներում պետք է հենց բանավոր հաղորդակցություն իրականացնի ռուսաստանցիների հետ», - ասել են ծառայությունից:
Նաև նշել են, որ այսօրվա դրությամբ բանավոր մաս չկա միայն աշխատանքի թույլտվություն կամ արտոնագիր ստանալու քննությունում, քննության անցկացման մնացած մակարդակների համար նախատեսված է «խոսել» բաժինը:
Աշխատանքային միգրանտների համար քննության մեջ «խոսել» բաժինը ներառելու համար անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել ռուսաց լեզվով` որպես օտար լեզու, Ռուսաստանի պատմության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիմունքների քննություն անցկացնելու մասին կանոնակարգում: Ծառայությունը նաև նշել է, որ կարելի է վերանայել օտարերկրացիների համար քննության նվազագույն միավորը, որն անհրաժեշտ է կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն ստանալու համար:
Նվազագույն միավորը ներկայիս 50 միավորից 80-ի բարձրացնելու առաջարկով, ինչպես նաև քննության մեջ բանավոր խոսքի ստուգում ներառելու առաջարկով ՌԲԿ-ին տված հարցազրույցում հանդես է եկել Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի ռեկտոր Նատալյա Տրուխանովսկայան:
Նա նաև նշել է, որ խոսելը հանվել է աշխատանքային միգրանտների քննությունից 2021 թվականին: Միևնույն ժամանակ, ինստիտուտի կարծիքով, բանավոր կենդանի հաղորդակցությունը հիմնական երաշխիքն է այն բանի, որ ապագա աշխատանքային միգրանտը կկարողանա պատշաճ կերպով կատարել մասնագիտական գործողությունները և սոցիալիզացվել հասարակության մեջ:
Ապրիլի 16-ին «Ռոսոբրնադզորը» հայտնել է, որ նախազգուշացրել է հինգ բուհերի, այդ թվում՝ Պուշկինի ինստիտուտին, միգրանտների համար ռուսաց լեզվի քննություն անցկացնելիս պահանջների խախտման անթույլատրելիության մասին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.