Последние новости

Այլասերված կապիտուլյանտները լկտիաբար գովերգում են իրենց նոր կապիտուլյացիան. Զաքարյան

Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ այլասերված կապիտուլյանտներն են լկտիաբար գովերգում իրենց նոր կապիտուլյացիան։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա նաեւ նշել է. «Որպես կանոն, անպատիժ մնացած հանցագործը՝ նոր հանցագործություններն ավելի բացահայտ ու անկաշկանդ է անում:

Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում Հայաստանի որևէ անկյունում, մի օր կբռնաբարեն, կսպանեն և/կամ կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը:

Տավուշի պաշտպանության համար կռված հայորդիները, 90-ականներին ի՞նչ իմանային, որ տարիներ հետո տավուշեցի մի դավաճան՝ մարդկանց շալակը թռնելով, խաբելով ու ճանկռտելով՝ զավթելու է իշխանությունը, որպեսզի ստորացուցիչ կերպով ծնկի բերի արյուն-քրտինքով հաղթած ու հպարտություն ձեռք բերած մի ամբողջ ժողովրդի»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ